Վարչապետը հակահեղափոխականներին իրա թիմում պետք է ման գա. Գագիկ Ծառուկյան

«Ժողովուրդը ուզում է դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում, մենք այդպիսի խնդիր չունենք: Հանդիպելու եմ  արտախորհրդարանական ուժերի հետ, նրանց, որոնք չեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Եթե անգամ նախկինում կառավարության մաս էին կազմում, իսկ հիմա՝ ոչ, իր համար դա ոչ մի բան չի փոխել»,- այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հ արցին՝ նշանակում է հակահեղափոխությանը չի միացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հեղափոխության կողմնակիցն եմ եղել եւ այսօր ավելի շատ եմ անելու, պատասխանատվությունը ինձ վրա է, գալիս են 25 երկրներից 5 հազար ներդրողներ՝ ներդրումների համար»: Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, որ ներդրողների հոսքը կանգնել է ոչ թե այն պատճառով, որ արտահերթ ընտրություններ չեն լինում, այլ բոլորովին այլ պատճառով. «5 մեքենա իրար հետեւից գնում ա, պառկացնում են ասֆալտին, ինչի համար: Պարոն վարչապետը այդ հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա»: Նա նկատեց, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը հատկացրել է, այնինչ կարող էր իր թեկնածությունը դնել. «Ասել եմ ժողովուրդ ջան, ձեր ուզածով է լինելու: Այսօր հեղափոխությունը առանց արյան չի լինում, «վլաստը» հենց այնպես չի տրվում, բայց Ծառուկյանը ոտի է հելել»: «Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ինչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»,-հավելեց ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միզոյանին ձերբակալել էին, առաջինը ինքը նրանց կողքին կանգնեց. «Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց ես կանգնել եմ կողքին եւ Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ ընդդիմադիր եմ եւ իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա ընդգծեց, որ միայնակ հեղափոխություն անել հնարավոր չէ:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am