Նախագահները չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքական դաշտ․ Գ․ Ծառուկյան

Կենտրոն TV-ի Ուրվագիծ հաղորդման ժամանակ   Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց,որ ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։ «Առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը տեսել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Երևան, քիչ մարդիկ էին մասնակցում այդ հավաքին, իսկ հաջորդ օրն արդեն իսկ մարդկանց թիվն ավելացել է։ Ես ասում եմ, որ հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել, կարող է դա էլ են ասում, որ չի եղել»,ի պատասխան  հարցին, թե դուք ստիպված եք եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, դուք չեք աջակցել հեղափոխությանը, հետևաբար ձեզ հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա,ասաց նա: Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Ելք խմբակցության պատգամավորներին բերման ենթարկեցին, ինքը կանգնեց նրանց կողքին, իսկ այդ ժամանակ ոչ ոքի մտքով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մոտքով չէր անցնում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը շատ սուր խոսակցություն է ունեցել Ս. Սարգսյանի հետ իր հայտարարությունից հետո, ինչի մասին ինքը տեղեկացրել է իր կուսակից ընկերներին։ «Ես ասել եմ նրան, որ ես ընդդիմադիր եմ, եթե ընդդիմադիր չլինեի, քո կողքին կլինեի, քո կոալիցիայի մեջ կլինեի»,-ընդգծել է Ծառուկյանը։ Նա նաև հավելեց, որ 3 հոգով հեղափոխություն չէին կարող անել։ «Ինքը մենակ 2 հոգով հեղափոխություն արե՞ց, չի կարող լինել այդպիսի բան։ Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, արդեն հազարավոր ժողովուրդ դուրս եկավ»։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց․ «Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am