«Գիտությունը կոմայի մեջ է». ԿԳՆ-ն անարձագանք է թողել երիտասարդ գիտնականների նամակը

«Փաստ» օրաթերթը գրում է. Գիտական աշխարհում նոր կառավարությունից ունեցած սպասելիքներն այս ընթացքում դեռ չեն արդարացել: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստում է՝ ոլորտում առկա խնդիրները դեռ լուծված չեն: «Գիտության, գիտական հանրության նկատմամբ թե՛ նախորդ և թե՛ այսօրվա կառավարությունների քաղաքական վերաբերմունքներն իրարից ոչնչով չեն տարբերվում: Եվ չեն տարբերվելու այնքան ժամանակ, մինչև գիտնականների բարձրացրած խնդիրներին հերթով լուծում չտրվի: Իսկ խոսքերով բոլորն էլ կարևորել են գիտությունը: Ի՞նչ եք կարծում, նախորդները խոսքերով չէին կարևորո՞ւմ: Նույն բաներն էլ նոր կառավարությունն է ասում, բայց առայժմ խոսքը գործի չի վերածվում: Իսկ դրա մեղավորն առաջին հերթին գիտական հանրությունն է. քանի դեռ անկազմակերպ է, պահանջատեր չէ, իսկ ԳԱԱ արհմիությունն ընդհանրապես չի աշխատում, մեզ այսպես են վերաբերվելու»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ. Զաքարյանը: Նա առանձնացրեց գիտության ֆինանսավորման խնդիրը: «Ե՛վ առաջ, և՛ հիմա մենք ակնկալել ենք, որ գիտության ֆինանսավորումը պետք է բերվի համապատասխան մակարդակի: Իսկ այդ մակարդակը երկնքից վերցված չէ: Դա կոնկրետ միջին ցուցանիշ է, որը ՀՆԱ–ի 1 տոկոսն է: Եթե այդ ցուցանիշը ՀՆԱ–ի մեկ կամ ավելի տոկոսն է, դա նշանակում է, որ գիտության ֆինանսավորումը կատարվում է պատշաճ մակարդակով: Եթե ՀՆԱ–ի 1 տոկոսից ցածր է, նշանակում է, որ գիտությունը թերֆինանսավորված վիճակում է: Մեր դեպքում այդ ցուցանիշը ՀՆԱ–ի 0, 26 տոկոսն է: Այսինքն՝ 4 անգամ ավելի ցածր այն ցուցանիշից, որն անհրաժեշտ է գիտության զարգացման համար: Պատկերացրեք մի օրգանիզմ, որը 28 տարի խրոնիկ թերսնուցված վիճակում է: Մեր գիտությունը կոմայի մեջ գտնվող օրգանիզմ է. չեն անջատում, որ չմահանա, բայց ոչ էլ բուժում են, որ լավանա»,–նշեց նա՝ հավելելով, որ մոտ 4 ամիս առաջ ԿԳ նոր նախարարի հետ հանդիպում է եղել: «Նա այդ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր կառավարությունը և ԿԳՆ–ն լուրջ տրամադրված են ավելացնելու գիտության ֆինանսավորումը: Նույնիսկ թիվ շրջանառվեց, ըստ որի՝ հաջորդ տարվա բյուջեում գիտության բյուջեն պետք է 30 տոկոսով ավելացվի: 2019թ. բյուջեի նախագիծն արդեն կա, բայց այնտեղ գիտության մասով ոչ մի ավելացում չկա: Ասեմ նաև, որ սա օրենքի խախտում է. Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենք կա, որտեղ հստակ նշված է, որ եթե նախորդ տարվա համեմատ ՀՀ բյուջեի եկամտային մասի աճ կա, այդ նույն աճի տոկոսին համապատասխան պետք է ավելացվի գիտության ֆինանսավորումը: Օրինակ՝ եթե մեր բյուջեի եկամտային մասը 10 տոկոսով աճում է, ապա 10 տոկոսով պետք է աճի գիտության ֆինանսավորումը: Ի դեպ՝ 2018թ. բյուջեն ընդունվել էր օրենքի խախտմամբ: Այնտեղ գիտության ֆինանսավորումը կրկին ավելացված չէր: Նոր՝ ԱԺ ուղարկված 2019թ. բյուջեն, ըստ էության, ևս օրենքի խախտմամբ է. ոչ մի ավելացում չկա, չնայած, որ իրենք իրենց իսկ բյուջեով եկամտային մասի աճ են ակնկալում: Նոր նախարարի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ նախորդ տարվա բյուջեն օրենքի խախտմամբ է ընդունվել, իրենք ֆիքսեցին, բայց, փաստորեն, օրենքի խախտմամբ նախագիծ են ուղարկում: Իսկ իմ բարձրացրած հարցին նախարարի տված մեկնաբանությունը շատ տարօրինակ էր: Ասաց՝ դե, գիտեք ինչ, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտության ոլորտում կառավարման արդյունավետության խնդիր կա, դրա համար մենք գումարները չենք ավելացնում: Թե ո՞ր հետազոտությունների՝ չգիտեմ, որովհետև եթե հետազոտություն է արվել, որին էլ հղում է արվում, ապա այդ հետազոտության արդյունքները պետք է հասանելի լինեն բոլորին: Բացի այդ, եթե կառավարման արդյունավետության խնդիր կա, դա կառավարողների խնդիրն է: Այսինքն՝ ղեկավար մարմնի՝ թե՛ նախարարության, թե՛ ԿԳ ենթակայության տակ գտնվող գիտության կոմիտեի: Եթե իրենք ընդունում են, որ վատ են կառավարում, ոչ թե իմ, այլ իրենց խնդիրն է»,–նշեց մեր զրուցակիցն ու հարցադրում արեց. «Ինչո՞ւ պետք է իրենց վատ կառավարման պատճառով իմ լաբորատորիան ավելի քիչ ֆինանսավորում ստանա: Ես իմ լաբորատորիան լավ եմ կառավարում, թե իրենց վատ կառավարումն ինչո՞վ է ազդում ինձ վրա, ես չգիտեմ, բայց եթե ազդում էլ է, այդ դեպքում թող չվերանշանակեին գիտության պետական կոմիտեի նախագահին: Եթե վերանշանակեցին, նշանակում է, որ այդ խնդիրը չկար: Իսկ եթե վերանշանակել են ու այդ խնդիրն են գտել, թող համապատասխան հայտարարություն անեն և ոչ թե օրենքի խախտմամբ ֆինանսավորումը չավելացնեն, հետո էլ արդարանան ու ասեն, թե ոլորտում արդյունավետ կառավարման խնդիր կա»,– ընդգծեց Հ. Զաքարյանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը քաղաքական վերաբերմունքի մի բաղադրիչն է, բայց ոլորտում բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, բայց պահանջում են լուծումներ հենց կառավարության կողմից. «Այդ խնդիրների մասին էլ ենք բազմիցս բարձրաձայնել: Հունիսին մի շարք երիտասարդ գիտնականներով նոր նախարարին պաշտոնական նամակ ենք ուղարկել՝ արձագանք չկա: Նախորդ դեպքերում 2 շաբաթվա ընթացքում գոնե ձևական պատասխան էինք ստանում, որ ստացել են, կքննարկեն, և այլն, բայց հիմա պատասխան չկա: Նամակի մեջ բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացրել, որոնք ոչ թե ֆինանսավորման, այլ օրենսդրական դաշտի խնդիրներ են: Լուծումը կառավարության իրավասությունների մեջ է, որը միայն կամք է պահանջում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան Դե ուշադիր լսե՛ք․․․ ես անելու եմ այն, ինչ որոշել եմ․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ Ողբերգական ավտովթարը խլել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկի կյանքը Փռել ասֆալտ ու փռվել ասֆալտին (video) Կասկածի մեծ դուռ է բացվում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի մասին․ հոգևորականը՝ Տեր Արամին Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Կադաստրի կոմիտեում գաղութային բարքեր են. «Հրապարակ» ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ» Քպ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Փաստ» Փնտրվում են դավաճաններ. Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը. «Հրապարակ» Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման. «շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» ՔՊ-ի սրտի դատավորը կրկին ներգրավված կլինի Կարապետյանի գործում. «Ժողովուրդ» Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ» Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը Թրքամետները ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի. Արցախի ԱԺ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am