Հանկարծակի՞, թե՞ հասունացած պայթյուն. ինչո՞ւ է ՀՀԿ-ն հրաժարվում ընդունել իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Թե՛ մայիսին, թե՛ հիմա տեղի ունեցող գործընթացներում նախկին իշխանության պահվածքը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ ՀՀԿ–ն հրաժարվում է ընդունել տեղի ունեցածը: Եթե իրավիճակին նայենք Հանրապետականի տեսանկյունից, ապա իրականությունը մերժելու և դրանից խուսանավելու համառությունն իսկապես ունի հիմքեր: Սահմանադրական փոփոխություններից, ԱԺ ընտրություններից և Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ–ն հայտնվելու էր այն վերջնական հանգրվանում, որի մասին երազել էր տասը տարի շարունակ՝ անցնելով ներքաղաքական փորձությունների շղթայով: Ըստ ՀՀԿ–ի՝ վերջապես գալու էր մի պահ, երբ նրանք անհոգ, միանձնյա, կանխատեսելի ընտրություններով ու խորհրդարանով, առանց հետընտրական զարգացումների վերջապես իշխանությունը կարողանալու էին վայելել: Այս անհոգության մտայնությունն, ընդ որում, արդեն մի քանի անգամ ցույց էր տվել իր սխալականությունը նախկինում՝ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ: Չնայած չհաշվարկված անակնկալներին և դրանց հարուցած ճգնաժամերին՝ կարճ ժամանակ անց անհոգությունը նորից վերադառնում էր ՀՀԿ շարքեր: Մայիսին տեղի ունեցածն, ըստ այդմ, ՀՀԿ–ն կամ դիտարկում է որպես հերթական անակնկալ փորձություն, որ շուտով կհաղթահարվի ու նորից կգա երանելի անհոգությունը, կամ էլ պարզապես հրաժարվում է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, քանի որ պատրաստվել ու ընթացել է դեպի լրիվ այլ իրավիճակի, ստացել է բոլորովին հակառակ պատկերը: Մայիսյան իրադարձությունները, կոչենք դա հեղափոխություն, իշխանափոխություն, համաժողովրդական զարթոնք, թե այլ բան, ՀՀԿ դիտանկյունից դիտվում են որպես պաթյուն: Դժվար է ասել, այժմ, երբ պայթյունն անցել է ու ՀՀԿ–ն գտնվում է բավական բարդ իրավիճակում, նրանք վերլուծե՞լ են տեղի ունեցածը, գտե՞լ են դրա պատճառահետևանքային կապը, թե՞ շարունակում են եղածը որպես պատահականություն և փորձանք ընկալել: Իսկ այն, որ պայթյունը հանկարծահաս չէր, այլ վաղուց հասունացած, տեսանելի էր բոլոր դիտանկյուններից: Պայթյունը հասունանում էր, երբ Վանաձորում և Գյումրիում իշխանությունները, ըստ էության, հղում անելով նոր Ընտրական օրենսգրքի և դրանցում առկա մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների վրա, հրաժարվում էին հանձնվել՝ ակնհայտ պարտված լինելով: Այն դեպքում, որ երկու քաղաքներում էլ իշխանության էին գալու առավել կոմպրոմիսային ուժեր, որոնց հետ աշխատելու խողովակներ ՀՀԿ–ն հաստատապես կարող էր գտնել: Պայթյունը հասունանում էր, երբ ընտրությունների արդյունքներն ընդունած «Ելք»–ին հրաժարվեցին հանձնաժողովի կառավարում վստահել ու հանուն դրա լուծարեցին հանձնաժողովն՝ այն ընդգրկելով մեկ այլ հանձնաժողովի կազմում: Շարքը կարելի է շարունակել անվերջ, սրանք պարզապես ամենավառ օրինակներն էին, թե ինչպես էր քայլ առ քայլ իշխանությունը դաշտը մաքրում մրցակցության որևէ հեռանկարից: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտն էր դառնում ոչ մրցակցային, այլ ինքը՝ ՀՀԿ–ն, լինելով անհոգության և ինքնակալության մթնոլորտում՝ ինքն իրեն չէր սովորեցնում մրցակցելու, իշխանությունից գոնե մասամբ բաժանվելու մտքին: Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե մի քանի կոնկրետ դրվագներով ՀՀԿ–ն ընդուներ իր պարտությունը, գուցե մայիսին իրադարձությունները զարգանային այլ կերպ: Չի բացառվում, որ թավշյա հեղափոխությունը տեղի ունենար անկախ ամեն ինչից, բայց գոնե նախորդ իշխանության համար անսովոր չէր լինի պարտվելը, մրցակցության, քաղաքական պայքարում հաղթանակից բացի այլ արդյունք ընդունելը: Իսկ սա կնշանակեր բոլորովին այլ իրավիճակ, նախկին իշխանության այլ վարք, ոչ թե այն, ինչի ականատեսն ենք մենք հիմա, երբ տարիներ շարունակ երկիրը ղեկավարած մարդիկ պարզապես հրաժարվում են տեսնել այն, ինչը, գուցե օբյեկտիվորեն, բայց կարող է դառնություն պատճառել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am