«Որոշում եմ կայացրել». Նիկոլ Փաշինյանի գրառումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշում եմ կայացրել Ֆելիքս Ցոլակյանին Արտակարգ իրավիճակների, Գարեգին Բաղրամյանին Էներգետիկայի և բնական պաշարների, Հակոբ Արշակյանին Կապի և տրանսպորտի նախարար նշանակելու մասին: Որոշումներն ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրերի հրապարակվելու պահից»:
