Հայաստանում մոտակա քսան տարում հաստատվելու է դասական ավտորիտար ռեժիմ

ՍԻՐՈՒՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄ Երբ լեգենդար Ազնավուրի մահվան բոթը վրա հասավ, և նախկին ու ներկա ղեկավարները սկսեցին ցավակցական տեքստեր հղել, ես նկատեցի, թե որքան միմյանց նման էին նրանց խոսքերը: Այդ հանգամանքն ինձ հոկտեմբերի երկուսի առավոտյան առիթ տվեց մտածելու, որ կհաստատվի մի քանի օրյա ներքաղաքական խաղաղություն, բայց նույն օրվա երեկոյան արդեն ես սխալվեցի իմ կանխատեսումներում: Ոչ միայն խաղաղություն չհաստատվեց, այլև մի իսկական պատերազմ սկսվեց Բաղրամյան պողոտայում: Հիմա կմտածեք՝ ինչ պատերազմ, եթե կողմերը զինված չէին, և ցուցարարներն էլ խաղաղ էին: Պարզվում է՝ զինված կարելի է լինել ոչ միայն զենքով,այլև ատելությամբ և հայհոյանքներով: Այսօր հայաստանյան իրականության մեջ հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա՝ շնորհիվ «սիրո և համերաշխության» հեղափոխության: Այսինքն, որքան շատ ես հայհոյում քո ընդդիմախոսին, այնքան հայրենասեր ես դու: Որքան ագրեսիվ ես, այնքան նվիրյալ հեղափոխական ես: Եվ կարևոր չէ՝ այդ մարդիկ, ում դու հայհոյում ես, ընտանիք ունե՞ն, երեխաներ, ծնողներ ունե՞ն, թե՞ ոչ. նրանց պետք է դարձնել իզգոյ սեփական երկրում: Բարեկամներ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ սեփական տեսակետ ունենալն ու այն արտահայտելը չպետք է ընդունվի սվիններով: Ես մեկ հոդված և երկու բաց նամակ գրեցի, հեղափոխականները քիչ մնաց ինձ պատառոտեն: Էլ՝ ազգի դավաճա՜ն, էլ պատվեր կատարո՜ղ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն... Եվ նրանց սպառնալիքները հետևյալն էին՝ դու այս երկրում այլևս աշխատանք չես գտնի, քո երեխան բաց ճակատով այլևս դուրս չի գա փողոց: Ինչպիսի՜ անարգանքի սյուն, ինչպիսի՜ ամոթանք, կարծես ես որևէ անբարոյական կամ հանցավոր արարք եմ ինձ թույլ տվել: Օ Աստվածներ, ես ինձ թույլ եմ տվել արտահայտել սեփական կարծիքը, համաձայն որի՝ Հայաստանում ճնշվում են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները: Օյ վախեցա.... Ես այսօր հաստատում եմ իմ այդ կարծիքը, ես դրանում համոզվել եմ իմ մաշկի վրա: Գիտեմ, և մտավախություն ունեմ, որ այսպես կոչված «հեղափոխության» ամրապնդման դեպքում Հայաստանում մոտակա քսան տարում հաստատվելու է դասական ավտորիտար ռեժիմ: Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am