Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից

Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց ՍիվիլՆեթի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության՝ մերժվել էին։ Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։ Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս այլ Սարգսյանի հետ տարբերակներ չքննարկել։ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման ու անվտանգության ապահովման մասին» օրենքը չի պարտադրում պաշտոնաթող նախագահին անպայման տրամադրել առանձնատուն։ Էդուարդ Աղաջանյանը Սիվիլնեթին հոկտեմբերի 1-ին հայտնել էր, որ Սարգսյանի գրասենյակը կառավարությանն առաջարկել է Ազատության պողոտայում ձեռք բերել 6 միլիոն դոլար արժողությամբ մի կիսակառույց։ Սա ձեռք բերելու դեպքում կառավարությունը ևս 6 միլիոն դոլար պետք է ծախսեր կիսակառույցն ամբողջությամբ վերանորոգելու վրա։ Այս տարբերակը կառավարության կողմից մերժվել էր։ Մեկ այլ տարբերակով Սարգսյանը ցանկություն էր հայտնել ստանալու Ազատության պողոտայում գտնվող ԱԱԾ ընդունելությունների տունը։ Աղաջանյանը տեղեկացրեց, որ այս տարբերակը մերժվել է, քանի որ նշված տարածքն օգտագործվում է պետության կարիքների համար։ Լուսանկարներ Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատնից

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան Դե ուշադիր լսե՛ք․․․ ես անելու եմ այն, ինչ որոշել եմ․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ Ողբերգական ավտովթարը խլել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկի կյանքը Փռել ասֆալտ ու փռվել ասֆալտին (video) Կասկածի մեծ դուռ է բացվում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի մասին․ հոգևորականը՝ Տեր Արամին Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Կադաստրի կոմիտեում գաղութային բարքեր են. «Հրապարակ» ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ» Քպ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Փաստ» Փնտրվում են դավաճաններ. Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը. «Հրապարակ» Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման. «շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» ՔՊ-ի սրտի դատավորը կրկին ներգրավված կլինի Կարապետյանի գործում. «Ժողովուրդ» Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ» Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am