ԱԱԾ-ն բերման է ենթարկել առանձնապես խոշոր չափերի գումարի շորթման մեջ կասկածվողին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ է հաստատել ընկերուհու մոր հետ և նրանից պահանջել 6 մլն ՀՀ դրամ`սպառնալով դստեր մասին արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունները հրապարակել համացանցում: Պահանջված գումարի մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով /առանձնապես խոշոր չափերի շորթումը/: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան Դե ուշադիր լսե՛ք․․․ ես անելու եմ այն, ինչ որոշել եմ․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ Ողբերգական ավտովթարը խլել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկի կյանքը Փռել ասֆալտ ու փռվել ասֆալտին (video) Կասկածի մեծ դուռ է բացվում քո ուղղափառության և ճշմարիտ հավատքի մասին․ հոգևորականը՝ Տեր Արամին Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Կադաստրի կոմիտեում գաղութային բարքեր են. «Հրապարակ» ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ» Քպ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Փաստ» Փնտրվում են դավաճաններ. Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը. «Հրապարակ» Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման. «շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» ՔՊ-ի սրտի դատավորը կրկին ներգրավված կլինի Կարապետյանի գործում. «Ժողովուրդ» Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ» Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am