Շիրակի մարզում հողին հանձնեցին Արցախի պաշտպանության բանակում մահացու հրազենային վնասվածք ստացած 21-ամյա զինվորի աճյունը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում հողի հանձնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, 21-ամյա Գևորգ Հարոյանի աճյունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուղարկավորությանը մասնակցում էին մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, Արցախի Հանրապետությունից ժամանած պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։ Հուղարկավորությանը մասնակցում էին նաև Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային կառույցի մեծ թվով երկրապահներ՝ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ։ Թաղամասը, որը կոչվում է Մուշ-2, բակն ամբողջովին լցված էր քաղաքացիներով։ Նրանք իրենց ցավակցությունն էին հայտնում մահացածի հարազատներին, այնուհետև դատապարտում տեղի ունեցածը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին. «Գևորգին ճանաչել ենք փոքրուց, ընտանիքի անդամները բարեպաշտ են։ Հայրը, ով մասնագիտությամբ բժիշկ է, բազմաթիվ կյանքեր է փրկել։ Ցավոք, հայ ստահակի արձակած կրակոցից Գևորգը մահացավ ու փորձում էին կեղծ տեղեկություններ տարածելով՝ հանրությանը մոլորեցնել, որ Գևորգն ինքնասպան է եղել։ Այդ վարկածին ոչ մեկս չենք հավատում։ Մենք գիտենք, որ սպանությունը կատարողը եղել է սպա ու արդեն տեղեկություններ ունենք, որ նրա ինքնությունը պարզել են և նա բերման է ենթարկվել, սակայն մենք չենք կարողանում մեր զայրույթը պահենք, որ նման սպան ինչպես է հանդգնել ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա։ Եթե հակառակորդի կրակոցից մահանար, կհաշտվեինք այդ մտքի հետ, կասեինք՝ թուրք շունն է խփել, բայց ի՞նչ անուն տաս այն սպային, ով իր սև գործն արեց։ Մենք վսհահ ենք, որ իրավապահ համակարգը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկի այդ վայ սպային, ինչը դաս կլինի մյուսներին։ Ճիշտ է, Գևորգին էլ մենք հետ չենք բերի, բայց թող այս մահը սթափեցնի գեներալներին, որպեսզի հետևություններ անեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գևորգին հուղարկավորեցին Շիրակ գյուղում՝ զինվորական արարողակարգի համաձայն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Հարոյանը, պնդում է, որ իր որդուն դաժանաբար սպանել են. նրա դիակի վրա՝ աչքի, ականջի հատվածում կապտուկներ կային, ծեծել էին, նոր սպանել։ Մայրը որդուն տեսության էր գնացել դեպքից ընդամենը մեկ օր առաջ ու նրա աչքի, գլխի հատվածում կապտուկներ էր նկատել։ «Գնացի տեսության, երեխայիս աչքը կապտած էր, հին շորերով, առանց մայկայի, երբ զինվորական շոր առա, տարա, ու երբ երեխաս շորերը փոխում էր, տեսա, որ գլխի վերևում շռամ կար։ Ասի՝ Գևորգ ջան, լավ, աչքդ ասենք մի տեղ խփել ես, բա գլխիդ ի՞նչ է եղել, ասաց՝ մամա ջան, խրամատների մեջ եմ մտնում, այստեղ դիպլոմը որևէ նշանակություն չունի, ինչ ասես անում եմ։ Ասի՝ Գևորգ ջան, սուտ մի ասա, աչքիդ կապտուկը ծեծի հետևանք է, սա խրամատների բան չէ։ Այդպես էլ չասեց՝ ինչ է եղել, մենակ ասեց՝ մամա ջան, ոչ մի բանից չեմ դժգոհում, սնունդը լավ է,, ոչ մի բանից չեմ բողոքում, մենակ մի խնդրանք ունեմ քեզ՝ ինձ էս վաշտից հանեք։ Հարցրեցի ինչի՞ համար, ասեց՝ չեմ ուզում էս վաշտը, տարեք իմ առաջվա վաշտը։ Ու ասեց սրանց հախից մենակ գեներալը՝ Սամվել Կարապետյանը կարա գա։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am