Արմեն Աշոտյանի հորդորը վարչապետի մամլո ծառայությանը

Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված: Կարճ հիշեցում և պարզաբանումներ: 1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր ( http://www.slaq.am/arm/news/1276117/ 7 և https://www.yerkir.am/news/view/157940.html ), որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ “երեկ տեղիունեցածով” բնորոշումը, և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող բռնություն բառը: Հիմա որոշ զլմներ և ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը: Ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի: Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք: 2. Ավտոմեքենաների մասով Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ “մեքենաներ են վնասվել”: Եվ խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենանենրի վրա վիրավորական գրառումներր և խազեր նույնպես եղել են: Եզրահանգելով՝ հորդորում եմ 1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին: 2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին: 3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ: Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am