Ֆելիքս Ցոլակյանը՝ նախարար
Տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվելու է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել լուրերը, վարչապետի պաշտոնական նշանակման անոնս չի կարող անել: Ըստ էության, վարչապետի մամուլի խոսնակը չհերքեց Ֆելիքս Ցոլակյանի նշանակման լուրը: Ավելի ուշ «Արմենպրեսս»-ի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը հաստատել էր. «Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»՝ հավելելով, որ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ամիսներ առաջ դուրս էր եկել ՀՀԿ խմբակցությունից:
