Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ

Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։ Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։ Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք է լինի հենց այդ իրավիճակից դուրս գալը։ Մենք պետք է խնդիր դնեինք՝ լուծել ճգնաժամը, և ոչ՝ խորացնել այն։ Երբ քաղաքական որևէ ուժ չունի ինստիտուցիոնալ հեղինակություն, ապա չի երևում, թե ինչ խողովակներով պետք է գտնվեն երկրի դժվար խնդիրների դժվար լուծումները։ Երկրի դիմադրողականությունը կտրուկ իջնում է։ Պետական մտածողությունը, գիտակից մարդկանց (անկախ՝ նրանց կուսակցական պատկանելությունից) ահազանգ-մտածողությունը սրան պետք է ուղղված լինի՝ իշխանության ներսում թե դրսում։ Գնում ենք ընտրությունների՝ 80 տոկոսանոց հավանականությամբ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ չի լինելու հնարավոր զարգացումներին։ Կառուցելու, բարեփոխելու, զարգանալու՝ գիտակցված հանրային պահանջի, ապագային ուղղված գործողությունների և կառուցողական քայլերի փոխարեն հասարակության մեծ դրական էներգիան ուղղվում է այլ հուն։ 80 տոկոսի՝ մեծ մասամբ անկեղծ ու ազնիվ մոտիվացիաները չեն ապահովագրում հնարավոր վտանգներից։ Մենք ունենք ֆիզիկական անձի վարկանիշի վրա կառուցված իշխանություն։ Սա պետությունը դարձնում է շատ թույլ, խոցելի։ Թույլ և խոցելի պետություն Հարավային Կովկասում՝ դա ողբերգությունից 5 րոպե պակաս է նշանակում։ Վախենալ քաղաքական դեֆոլտից և 80 տոկոսից Կա տոտալ քաղաքական-հասարակական դեֆոլտ, և կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին ունի անառարկելի հեղինակություն և մոգական ազդեցություն՝ 80 տոկոսանոց։ Այս իրականությունից միայն վախենալ է պետք։ Եվ սա առաջին հերթին վախեցնող է, սարսափելի վախեցնող է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա արագ ընտրություններից հետո մեն-մենակ է մնալու ՀՀ բարդագույն խնդիրների հետ՝ պատերազմի և խաղաղության, տնտեսության, արտագաղթի, ներքին կառավարելիության և այլն։ Գործել առանց քաղաքական հակակշիռների և առանց առարկող թիմակիցների՝ չափազանց վտանգավոր է։ Միառժամանակ չի լինելու որևէ զսպող մեխանիզմ։ Չի լինելու որևէ ուժ, ում հետ գոնե ձևական հնարավոր կլիներ ասել՝ բանակցում եմ, քննարկում եմ։ Իմունիտետի ազդակները, որոնք պետք է ահազանգեն որևէ վտանգի դեպքում, այս պահին պարզապես գոյություն չունեն։ Վատ պատմությունն ու վտանգավոր ապագան Այն անարդարությունների չափը, միջին խավի այն սրընթաց կազմալուծումը, երկար տարիներ իշխած պսևդոէլիտայի առկայությունը, ունևոր խավի՝ առանց որևէ բարոյական ստոպի իշխումը, այն բարքերը, որոնք գերակայում էին երկրում, պետք է հանգեցնեին այս օրվան։ Ինչքա՞ն են խաբել ընտրողներին քաղաքական կուսակցությունները՝ ասել մի բան ու գնացել ստվերային գործարքների, ինչքա՞ն են քաղաքականությունը դիտել որպես բիզնես. պարզ էր, որ մի օր այդ ամենը բերելու էր նրանց տոտալ հեղինակազրկմանը։ Այդ ամբողջ կուտակվածի արդյունքում, այո, ժողովուրդը պայթեց, ու այստեղ Ն. Փաշինյանի դերակատարումը, անխոս, պատմական է։ Բայց հիմա ձևավորվում է հաջորդ մեծ վտանգը։ Հիմնական ուրվագծերով այդ վտանգն այսպիսի տեսք ունի՝ գրեթե միակուսակցական խորհրդարան, միակուսակցական կառավարություն, մեկ անձի հեղինակության վրա կառուցված իշխանություն, որևէ հակակշռող, զսպող համակարգի բացակայություն։ Սա չի բերի զարգացման։ Սա բոլորովին այլ տեղ կտանի։ Այստեղ կարևոր է ֆիքսել, որ հարցը «հները» չեն, որովհետև հնին վերադարձ իսկապես հնարավոր չէ, և պետք չէ։ Հարցը նորի, ապագայի տարբերակներն են։ Վատ պատմությունը արդարացում չէ՝ վտանգավոր ապագայի ընտրության համար։ Ուրիշ փաստարկներ և ուրիշ լուծումներ է պետք գտնել։ Կարևոր է ֆիքսել նաև, որ, նման զարգացումների պարագայում, օրվա պրոցեսներից և տրամաբանությունից դուրս են մնալու բազմաթիվ ընդունակ, գրագետ, աշխատանքային սոլիդ կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք չեն տեղավորվում «հնի ու նորի» սխեմատիկ պատկերացումների մեջ, սակայն կարող են օգտակար լինել երկրին՝ ամենատարբեր ոլորտներում, և իրենց պատրաստվածությամբ ու հայրենասիրությամբ առնվազն չեն զիջում բարձր հնչող ձայներին։ Նրանց խոսքն այսօր դեռ հնարավոր է խլացնել՝ ծափերի, բարձր ելույթների, համընդհանուր սոցցանցային աղմուկի մեջ, սակայն հասարակությունն աստիճանաբար զգալու է նրանց կարիքը, և շատ արագ նրանք վերածվելու են գործոնի՝ գուցեև վերցնելով ընդդիմության թափուր պաշտոնը։ Եթե խնդիր ենք դնում հեղափոխական առաջընթացի, ապա այո, ժամանակ է պետք` գործող կուսակցություններում ներքին թավշյա հեղափոխություններ իրականացնելու համար։ Բոլոր կուսակցություններում կան առողջ, գրագետ ուժեր, որոնք գուցե պետք է իրենց կուսակցություններում այլևս ունենան վճռորոշ դերակատարում։ Գուցե ընդհանրապես պետք է, որ հայտնի կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին, և նրանց փոխարեն ձևավորվեն նոր ուժեր։ Բայց դրա համար նույնպես ժամանակ է պետք։ Խնդիրը պետք է լինի մի նոր՝ առողջ համակարգ ծնելը, որին հնարավոր չի լինի մեղադրել հակահեղափոխության մեջ, որը կգեներացնի նոր մտածողություն, նոր ծրագրեր, նոր տեսլականներ և, որը կկիսի պատասխանատվությունը։ Ժամանակը պետք է առաջին հերթին հենց սրա համար։ Հակառակ դեպքում՝ միակուսակցական և միանձնյա իշխանությունը բոլորի համար է վատ՝ թե՛ հեռացողների, թե՛ եկողների, թե՛ հատկապես մեկ անձի համար։ Հիմա տրամաբանորեն պետք է կազմվի 80 հոգանոց ԱԺ ցուցակ՝ գրագետ, վստահելի, փորձառու, ունակ գործիչներից, որոնք պետք է փոխարինեն մյուս բոլոր ուժերի մեջ եղած, հաճախ՝ իսկապես գրագետ գործիչներին, պետք է կազմի նույնպիսի գրագետ ու էֆեկտիվ կառավարություն, յուրային, վստահելի հրեշտակներից բաղկացած ուժայիններ։ Սա հեքիաթ է, իսկ Հարավային Կովկասում, երբ իրատեսությունը փոխարինվում է պետական հեքիաթներով, վերջիններս սովորաբար ծանր վերջաբան են ունենում։ Խնդիրը շատ պարզ է. եթե հետհեղափոխական իշխանությունը խնդիր դնի այս մթնոլորտում հաղթել բոլորին, այն այս պահին ներսում կհաղթի՝ բոլորին և բոլոր հարցերում։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամիսներ հետո կտեսնենք, որ դա չբերեց պետության հաղթանակին։ Ի՞նչ կմնա այդ ժամանակ 80 տոկոսից՝ էական չէ, ի՞նչ տեսք կունենա այդ փուլի իշխանությունը՝ անգամ արդեն դա՛ էական չէ։ Այստեղ լրիվ ուրիշ իրականություն կարող ենք ունենալ։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am