Երբ ու որտեղ կլինի ԴԱԻՇ-ի խոստացած նոր «սև օրը»

Պետդեպը նախազգուշացնցում է նոր ահաբեկչությունների մասին Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է, որ ահաբեկիչները ծրագրում են նոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում։ «Պետդեպը ԱՄՆ քաղաքացիներին հայտնում է դեպի Եվրոպա և Եվրոպայով ուղևորությունների հնարավոր ռիսկերի մասին՝ մի քանի ահաբեկչական հարձակումներից հետո՝ ներառյալ մարտի 22-ին Բրյուսելում կատարված հարձակումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։ Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են ծրագրել հարձակումներ ողջ Եվրոպայով: Նրանց թիրախներն են սպորտային միջոցառումները, զբոսաշրջային վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասվում է Պետդեպի հաղորդագրությունում։ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հետևել իշխանությունների հրահանգներին, տեղի ԶԼՄ-ների հաղորդագրություններին, պատրաստ լինել անվտանգության հավելյալ ստուգումների, ժամանակին հարազատներին հայտնել տեղաշարժման ծրագրերի մասին։ Ամերիկյան ավիաընկերությունները, այդ թվում՝ Delta Air Lines-ը, United Airlines-ն ու American Airlines-ը երեկվանից դադարեցրել են Բրյուսելի հետ օդային հաղորդակցությունը՝ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Ավիաընկերությունները նաև խոստանում են տոմսերի արժեքը ամբողջովին վերադարձնել այն ուղևորներին, ովքեր առաջիկա օրերին կհրաժարվեն Բրյուսել մեկնելուց: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը կարող է սասանվել, իսկ հին Արևմուտքի երկրներում կուժեղանան ազգայնական շարժումները, նման կանխատեսում է հրապարակել ամերիկյան հետախուզավերլուծական Stratfor ընկերությունը։ «Արևմտյան Եվրոպայում մի քանի երկրներ, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարեն անվտանգության ոլորտում նոր ազգային օրենսդրության, Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններից վերադարձող մարտիկների հանդեպ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև հարևանների հետ հետախուզական տվյալների փոխանակումն ընդլայնելու մասին»,- նշվում է հաղորդագրությունում։ Հակամուսուլմանական տրամադրություններ կբռնկվե՞ն Պարզ է, որ ԵՄ անդամները կվերսկսեն խնդրահարույց երկրներում, ինչպիսիք են Լիբիան ու Սիրիան, ահաբեկչության դեմ պայքարի ավելի լավ ուղիների քննարկումը։ Բացի այդ, սպասվում է եվրոպացիների պատրաստակամության բարձրացում՝ ներդրում անելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիայի ջանքերում։ Հավանաբար, կընդլայնվեն զենքի մատակարարումներն ու իրաքցի զինվորականների ու քուրդ զինյալների մարզումների անցկացումը։ Ահաբեկչության սպառնալիքի նոր գիտակցումը ԵՄ անդամ պետությունների շրջանում ուշադրություն կհրավիրի բլոկի արտաքին սահմանների վրա՝ Թուրքիայի հետ համագործակցության հնարավոր ավելի մեծ խորացմամբ։ Վերջին ահաբեկչական հարձակումները կարող են հակամուսուլմանական տրամադրություններ բռնկել Եվրոպայում և պահանջներ բարձրացնել Թուրքիային առանց վիզայի ռեժիմի տրամադրման դեմ։ Բրյուսելյան հարձակումները վնաս կհասցնեն եվրոպական երկրների տնտեսությանը, թեև ակնհայտորեն կարճ ժամանակահատվածում։ Առաջիկայում արևմտյան երկրների քաղաքացիները հավանաբար կչեղարկեն ուղևորությունների իրենց ծրագրերը։ Եվրոպացիների մեծամասնության համար ահաբեկչության սպառնալիքը ներկայում նրանց առօրյա կյանքի մի մասն է։ Ազգային քաղաքականությունից ու տնտեսությունից բացի՝ հարձակումների երկարաժամկետ հետևանքները կազդեն հենց ԵՄ կառուցվածքի վրա։ Բելգիացիները միասին կշարունակեն կոշտ, հանգիստ և արժանապատիվ պատասխանել ահաբեկչական սպառնալիքին, հայտարարել է Բելգիայի թագավոր Ֆիլիպը հավելելով. «Կպահպանենք ինքնավստահությունը: Այդ վստահության մեջ մեր ուժն է: Կոտրված կյանքեր, խորը վերքեր, այդ տառապանքները մեր ամբողջ երկրի տառապանքներն են»: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները ամրապնդում են եվրոպական արժեքները պաշտպանելու վճռականությունը, ասվում է Եվրամիության համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Եվրախորհրդի կայքում. «Մենք միասնական կլինենք ատելության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրությունում: Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ 28 երկրների, ինչպես նաև եվրոպական կառույցների առաջնորդները ցավակցում են ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու մտերիմներին: Իսկ ԴԱԻՇ-ը «սև օրեր» է խոստանում Երեկ գիշերը Բելգիայի իրավապահների ռեյդի ընթացքում Բրյուսելի տներից մեկում գտնվել է պայթուցիկ սարք, անհայտ քիմիկատներ և ԴԱԻՇ-ի դրոշ: Իրավապահները հաղորդել են, որ պայթուցիկ սարքը լցված է եղել մեխերով: Բելգիական Derniere Heure թերթն էլ հրապարակեց երկու ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարները, որոնք պայթյուններ են կազմակերպել օդանավակայանում: Պարբերականի կայքում տեղադրված ժապավենը վերցվել է Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկից: Լուսանկարում ուղեսայլակներով երկու տղամարդ են: Իսկ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոստանում են «սև օրեր»` իրենց դեմ ագրեսիայի փոխարեն: Հաղորդագրությունում հստակեցվում է, որ գրոհայինները սպառնում են մասնավորապես ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային: Նշվում է, որ Բրյուսելի ահաբեկչություններից մի քանի ժամ անց ԴԱԻՇ-ը սոցկայքերում սպառնալիքներ է հրապարակել՝ ուղղված Գերմանիային: ԴԱԻՇ-ն արդեն իսկ իր վրա է վերցրել Բրյուսելում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է ահաբեկչական գործունեության մոնիթորինգով զբաղվող SITE Intel Group կազմակերպությունը: Նշվում է, որ ահաբեկիչները մի քանի պայթյուն են իրականացրել մահապարտի գոտիների միջոցով և «այն երկրի դեմ, որը մասնակցում է ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային»: Սակայն Բելգիան չի մտնում կոալիցիայի կազմում, որը Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հարվածներ է հասցնում: SITE-ը հստակեցնում է, որ այս հաղորդագրությունը փաստացիորեն նշանակում է պայթյունների իրականացման պատասխանատվությունը ԴԱԻՇ-ի` իր վրա վերցնելը: Երբ և որտեղ կլինի ԴԱԻՇ-ի հաջորդ հարվածը` սա է այն հարցը, որն այսօր հնչում է, թերևս, յուրաքանչյուր եվրոպացու գլխում... Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am