Հեղափոխությունից յոթ ամիս անց Հայաստանը կանգնած է նոր հեղափոխության առջև՞

ԱԺ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ երկիրը կանգնած է նոր ցնցումների առջև: Արտաքուստ խոսքը գնում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ վեճի մասին: Սակայն այս քննարկումների հետևում թաքնված է ավելի խորը պատճառ: Բոլորի համար էլ պարզ է, թե մոտավորապես ինչպիսի պատկեր է ունենալու ապագա խորհրդարանի քաղաքական ներկապնակը: Երկրում առկա է հեղափոխական սպասումների մթնոլորտ: Սակայն ոչ ոք լուրջ չի ձևակերպել , թե ինչ պետք է անել, որ երկիրը մտնի իր բնականոն զարգացման փուլի մեջ՝ դուրս գալով այն ճգնաժամից, որն առաջացել էր տարիների ընթացքում: Վեճը նույնիսկ այստեղ չէ: Պարզապես այս 7 ամիսների ընթացքում երկրի ներկայիս քաղաքական և տնտեսական վերնախավը հասկացել է, որ արտահերթ ընտրություններից հետո երկրում հաստատվելու է անձիշխանություն՝ դեմոկրատական փաթեթավորմամբ, և այդ անձիշխանությունը անվտանգության ոչ մի երաշխիք չի տալու ոչ մեկին՝ անկախ դիրքից ու կարգավիճակից: Ընդ որում, այս հանգամանքը դուր է գալիս հանրության առավել ռադիկալ զանգվածին: Նրանք իրենց թվաքանակով միգուցե մեծամասնություն չեն կազմում, սակայն համախմբված են, մինչդեռ հանրության մեծ մասը անորոշության մեջ է և մոլորված՝ դիրքավորվելով սպասողական ռեժիմի մեջ: Հասկանալի է, որ այս հանգամանքում երկրի առջև անորոշությունները ոչ թե պակասելու են, այլ ավելանալու են, նույնիսկ եթե հանգուցալուծվի արտահերթ ընտրությունների անկացման ժամկետի հարցը: Քանզի երկիրը մտնում է պերմանենտ հեղափոխությունների մի փուլ, որտեղ դրա ավարտման վերջը չի երևալու, ու լրջագույն վտանգներն էլ, և ոչ միայն ներքին այլև արտաքին, ավելի ակներև են դառնալու: Իսկ թե ինչու այդպես ստացվեց, դա արդեն այլ խոսակցություն է: Արտակ Հակոբյան

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am