Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն ազնավուրի այանքին

Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը: «Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս երգիչը կարողանում էր կանանց հիստերիայի հասցնել, և նա դա անում էր նույնիսկ 90-ն անց տարիքում: Ասվածի վառ օրինակը Royal Albert Hall-ում ունեցած համերգն էր, որի ժամանակ նրա կողմից նետված թաշկինակը խելահեղ իրարանցում առաջացրեց դահլիճում»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Ազնավուրի՝ հոգով լի բալլադները կանանց մի ամբողջ սերնդի են օգնել հաղթահարել անպատասխան սիրո տառապանքը: Մի անգամ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչու են կանայք իրեն այդքան շատ սիրահարվում՝ Ազնավուրն ասել է. «Ես Ֆրանսիայում կանանց համար երգերի լավագույն գրողն եմ, քանի որ զգում եմ նրանց զգացածը: Ես սիրո հարցում գիտակ չեմ, բայց դրա մասին գրել կարողանում եմ»: Քեյի խոսքով՝ Ազնավուրն իր երգերում պատմում է սիրո հավերժական եռանկյան, մերժված լինելու ցավի մասին: Նրա թրթռուն ու թախծոտ ձայնն արտահայտում էր այն ամենը, ինչ զգում էին մերժված կանայք: «Ազնավուրի տաղանդն այն էր, որ նա կարողանում էր մարդկության ցավերը վերածել երաժշտության, և մարդիկ հենց դրա համար էին նրան սիրում»,- գրում է Քեյը՝ հավելելով, որ Ազնավուրի երկրպագուները նրան հավատարիմ մնացին մինչև կյանքի վերջ: Քեյը պատմում է, որ տաղանդաշատ հայորդուն անվանում էին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»: Նա գրել է 1.300-ից ավելի երգ, ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմում, իսկ CNN-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ: Հոդվածագրի կարծիքով՝ Ազնավուրի և Սինատրայի միջև ամենամեծ նմանությունը, հավանաբար, հակառակ սեռի շրջանում ահռելի հաջողություն ունենալն էր: Հեղինակը նշում է, որ գեղեցիկ կանայք պաշտում էին նրան՝ չնայած Ազնավուրն ամենևին էլ չէր հավակնում կրքոտ սիրեկանի կոչման: «Ես սիրո աստված չեմ: Նրանք ինձ այդպես են անվանում, սակայն ես կողքիս նստած տղամարդուց ավել չեմ սիրել՝ չնայած նրանից պակաս էլ չեմ սիրել»,- շանսոնյեի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ ու կապված է եղել մի շարք հայտնի կանանց՝ այդ թվում նաև Օդրի Հեփբերնի ու Լայզա Մինելիի հետ:

«Կանայք, որոնց հետ ես եղել եմ, պարտադիր չէ, որ հայտնի լինեին: Օրինակ՝ Լայզան հայտնի չէր, երբ մենք միասին էինք: Իրականում չեմ կարծում, որ ես երբևէ որևէ հայտնի սեր եմ ունեցել»,- հարցազրույցներից մեկում ասել է շանսոնյեն՝ Մինելիի մասով նշելով, որ նա «սիրելու ֆանտաստիկ կարողություն ուներ»: Մինչդեռ երգչուհին իրենց սիրավեպի մասին ասել է. «Առաջին անգամ նրան տեսնելուց հետո, մոտ երկու ժամ չէի կարողանում շնչել»: Սակայն, Ազնավուրի խոսքով, իրենց սիրավեպն ավարտվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, ապրելու պատճառով: «Սերը չի կարող հարատևել, եթե սիրելիդ ապրում է 3.000 մղոն հեռավորության վրա»,-բացատրել էր Ազնավուրը: Հատկանշական է, որ Ազնավուրի խոստովանմամբ՝ ինքը կյանքում «բացարձակ» սիրահարված է եղել ընդամենը երեք անգամ, և Էդիտ Պիաֆն այդ երեք կանանցից մեկն էր: «Եթե ամուսնանայի Պիաֆի հետ, մենք մեկս մյուսիս կոչնչացնեինք: Միևնույն լճում շատ կոկորդիլոսներ չեն կարող ապրել: Ես նրան շատ եմ սիրել, բայց երբեք սիրեկաններ չենք եղել: Ես նրա տանն ապրել եմ ութ տարի ու տեսել եմ՝ ինչպես են տարբեր տղամարդիկ գալիս-գնում: Ես սրբում էի նրա արցունքները, երբ սիրահարված էր լինում: Այդքանը»,-հարցազրույցներից մեկում անկեղծացել է շանսոնյեն: Սահուն անցում կատարելով Ազնավուրի կարիերային՝ հեղինակը նշում է, որ բեմի համար ոչ ներկայանալի տեսքով, բայց ահռելի տաղանդով Ազնավուրն իր առաջին հիթը (Sur Ma Vie) կատարել է 1956թ.: «Ամենավատը սկզբում էր, երբ ամեն ինչ նոր էի սկսում: Քննադատներից մեկը մի անգամ գրել էր. «Ինչո՞ւ են նրան թույլ տալիս բեմում սողալ»: Ես բոլորին անհանգստություն էի պատճառում, իմ տգեղ դեմքը, իմ կարճահասակությունը, իմ ոչ կոմերցիոն երգերը: Ինձ ասում էին, որ ես երբեք չեմ հասնի հաջողության: Բայց հետո ես դարձա առաջին ֆրանսիացին, որը ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում: Ես հաղթող եմ, քանի որ իմ տեսակով պայքարող եմ»,-իր անցած ուղու մասին ասել է Ազնավուրը: Հեղինակը պատմում է, որ Ազնավուրի հաջողությունը եկել է 1960-ական թվականներին: Դրան զուգահեռ՝ նա նկարահանվել է «Կրակեք դաշնակահարին» ֆիլմում, որն Ազնավուրին համաշխարհային ճանաչում է բերել: Ոգևորված այս հաջողությամբ՝ Ազնավուրը 1963թ. անկրկնելի համերգ է տվել նյույորքյան Carnegie Hall-ի լեփ-լեցուն դահլիճում: «Այնուհանդերձ՝ ես երբեք հաճույք չեմ ստացել, երբ ինձ սեքս-խորհրդանիշ են անվանել: Ես ծնվել եմ ամուսնանալու, ընտանիքի մարդ լինելու համար»,- Ազնավուրի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ շանսոնյեն առաջին անգամ ամուսնացել է 21 տարեկանում՝ Միշելին Ռյուգելի հետ: Ամուսնությունը, որի արդյունքում մեկ դուստր է լույս աշխարհ եկել, տևել է 5 տարի: Ազնավուրի երկրորդ ամուսնությունն Էվելին Պլեսիսի հետ մեկ տարի էլ չի տևել. բաժանության պատճառը եղել է այն, որ նրա կինը հրաժարվում էր երեխա ունենալ, քանի որ վախենում էր կորցնել գեղեցկությունը: «Արդյո՞ք հնարավոր է խնամել մի ծառ, որը հրաժարվում է պտուղ տալ»,-մի առիթով ասել է Ազնավուրը: Երկու անհաջող ամուսնությունից ու բազմաթիվ սիրային կապերից հետո Ազնավուրն ամուսնացել է շվեդուհի Ուլլա Տորսելի հետ, որը նրանից փոքր էր 17 տարով: «Ի վերջո, ես գտա այն կնոջը, որի նմանը միշտ էլ ցանկացել եմ ունենալ. բաց գույնի աչքերով, հարթ մաշկով շիկահեր»,- երրորդ կնոջ մասին ասել էր շանսոնյեն՝ ընդգծելով, որ Ուլլայի մեջ իրեն գրավել էր հանգիստ ու խաղաղ բնավորությունը: Իր անդրադարձում Քեյը պատմում է նաև Ազնավուրի հայկական ծագման մասին՝ նշելով, որ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյան անուն-ազգանունը ստացած հայորդին իր կարիերայի սկզբում հրաժարվել է ազգանվան վերջին երեք տառից: Հեղինակը նաև պատմում է՝ ինչպես է Ազնավուրյանների ընտանիքը, վտանգելով սեփական կյանքն ու անվտանգությունը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին բազմաթիվ հրեաների փրկել նացիստների հետապնդումից: Որպես անդրադարձի ուշագրավ վերջաբան՝ հեղինակը մեջբերում է բրիտանացի գրող, Ազնավուրի հանրահայտ She հիթի համահեղինակ Հերբերտ Կրեցմերի խոսքը. «Վերջին անգամ Ազնավուրին մի քանի ամիս առաջ եմ տեսել: Նա ինձ հյուր եր եկել մի բաժակ թեյ խմելու ու երգերի մասին զրուցելու համար: Նա միշտ ինձ ասում էր՝ «այն օրը, երբ դադարեմ երգել, այդ օրն էլ կմեռնեմ»: Պարզվեց՝ շատ ճիշտ էր ասում»: Շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայում: Նա 94 տարեկան էր:
exclusivelife.am

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am