Բռնի ստրկացումից կարելի է մի օր ազատագրվել.Կամավոր ստրկացումից ազատագրում չկա

Բռնի ստրկացումից կարելի է մի օր ազատագրվել։ Կամավոր ստրկացումից ազատագրում չկա։ Բռնություն կիրառելով՝ ստրկատերը կարող է տիրել մարմնին, բայց ոչ հոգուն և մտքին։ Իսկ երբ ստրկացվողը կամավոր է հանձնում իր հոգին և ուղեղը, ապա նրա մարմինն ազատագրելու շանս և իմաստ չկա։ Բռնի ստրկացվողը շատ լավ գիտակցում է իր ստրկական վիճակը և մտածում ստրկությունից ազատվելու մասին, իսկ կամավոր ստրկացողն այդ ուղղությամբ չի մտածում, քանզի ինքը չի գիտակցում, որ ստրուկ է։ Բռնի ստրկատերը իրեն հեռու է պահում իր ստրուկների հետ անմիջական շփումներից։ Իսկ ահա կամավոր ստրկատերը գտնվում է, այսպես ասած, հասանելի անհասանելիությանռեժիմում, այսինքն՝ ստրկատերը համոզում է ստրուկին, որ ինքը ստրուկին ծառայում է և ամեն ինչ ստրուկն է որոշում, բայց դա մեծագույն բլեֆ է և լկտի սուտ։ Բռնի ստրկացնելու տարբեր ձևեր կան։ Տարածված է ֆիզիկական ուժի կիրառումը։ Կարելի է նաև փողով ստրկացնել մարդկանց, օրինակ՝ 10 հազար դրամով։ Քաղաքականապես բոմժացնել նրանց կամ սոցիալապես աղքատացնել, ու հետո 10 հազար դրամով դարձնել իշխանության ստրուկը։ Կամավոր ստրկության դեպքում բռնություն պետք չէ։ Կարելի է մարդուն ներշնչել, որ ինքը արդեն ազատագրվել է ստրկությունից, քանզի ապստամբել է բռնի ստրկատիրոջ դեմ։ Բայց դա պատրանք է. կամավոր ստրկացողները միշտ պատրանքների գիրկն են ընկնում։ Կամավոր ստրկացողը, ի տարբերություն բռնիի, հիվանդ է։ Հիվանդ են նրա հոգին և ուղեղը։ Բռնությունից ազատվել կարելի է ցանկացած հարմար պահի, իսկ ահա կամավոր ստրկացումից ազատագրումը ժամանակ ու լուրջ բժիշկ է պահանջում։ Մեր օրերում հիմնականում հանդիպում ենք կամավոր ստրկացման տարատեսակների։ Մարդիկ կախվածության մեջ են հայտնվում նյութական արժեքներից՝ տեխնիկա, պերճանքի առարկաներ, լայն սպառման ապրանքներ և այլն։ Կան անհատական և կոլեկտիվ ստրկացման տարբերակներ։ Կոլեկտիվ ստրկացման դեպքերի, որպես կանոն, հանդիպում ենք քաղաքական դաշտում։ Ստրկացնելու համար կիրառվում է վախի ներշնչման ու թշնամու կերպարի ստեղծման տեխնոլոգիան։ Սուտը և մանիպուլյացիան կամավոր ստրկացման լավագույն գործիքներն են։ Որքան հիվանդ ու չկայացած է հասարակությունը, այնքան հեշտ է այն ստրկացնել կամավոր հիմունքներով։ Կամավոր ստրկացումից դուրս գալու համար ժամանակ է պետք կամ շոկ։Երկու դեպքում էլ պետությունը և հասարակությունը տուժում են, բայց դա այն գինն է, որը վճարվում է՝ կամավոր ստրկության մեջ հայտնվելու դիմաց։ Կորյուն Մանուկյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am