Երկրում, այո, ատելություն կա

Երկրում, այո, ատելություն կա, և հեղափոխության սիրո ու հանդուրժողականության կոչը այն չի կարողանում նվազեցնել, որովհետև ՀՀԿ-ն ջանք չի խնայում իր ատելությունը հեղափոխության և այն իրականոցնողների դեմ ցուցադրելու և գործնական քայլերով խանգարելու: Հայաստանի հասարակությունը հավաքաբար և Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը անհատապես չափից շատ բան են կորցրել ՀՀԿ-ի այսպես կոչված ՛՛քաղաքականության՛՛, իրականում՝ եսասիրության, անզուսպ թալանի, իշխանության ուզուրպացիայի և թեթևամիտ մեծամտության պատճառով: Երկրում ատելության մթնոլորտը նոր բան չէ, այն կուտակվել է քաղաքացիների նկատմամբ երկար տարիների բռնությունների, արժանապատվության նվաստացման, իրավական անկարողության մթնոլորտի ձևավորմանը համաքայլ և իր ծավալներով համապատասխանում է իշխանություն կոչված ՀՀԿ-ի ՛՛քաղաքականության՛՛ ծավալներին: Պարզապես ՛՛լավ տեղյակ լինել, որ ժողովուրդը դժգոհություններ ունի ու վրդովված է...", ընդունել, որ "ՀՀԿ կողմից եղել են սխալներ, որոնք ստեղծել են իրականում միջավայր, որտեղ քաղաքացիների մոտ կարող են դժգոհություններ լինել" շա~տ մեղմ է ասված այն ամենի մասին, ինչը ժողովորդի մեջ կուտակել է ցավալի ատելության թույնը: Ասեք, խոսեք, տիկին Հովհաննիսյան, ներկայացրեք Ձեր պատկերացումները, թե որոնք են ժողովրդի դժգոհություններն առաջացրած ՛՛ՀՀԿ-ի սխալները՛՛, իրականում՝ հանցագործությունները, և ժողովուրդը կկողմնորոշվի՝ իսկապե՞ս գիտեք, իսկապե՞ս պատկերացնում եք հանրային ատելությունը սնուցած ՛՛սխալները՛՛, և ի՞նչ հետևություններ է արել/անում ՀՀԿ-ն և անձամբ Արփինե Հովհաննիսյանը դրանից: Իսկ առայժմ ժողովուրդը տեսնում է այլ բան՝ ՀՀԿ-ի կարկառունների ատելությունը իր պաշտպանած հեղափոխության և իր նկատմամբ: Ատելությունն է փոխադարձ ատելություն ծնում: ՀՀԿ-ի ատելությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ ծնում է ժողովրդի ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ, Ժողովրդի ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ բորբոքում է ՀՀԿ-ի ատելությունը ժողովորդի նկատմամբ: Խոհեմ եղեք, նվազեցրեք Հայաստանի ժողովրդի նկատմամբ ձեր ատելության ծավալները, համապատասխանաբար կնվազեն նաև ժողովրդի ատելության ծավալները ՀՀԿ-ի նկատմամբ: Քայլը դու՛ք պիտի անեք: Կարո՞ղ եք: Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am