«Ելք»-ի կողմնակիցների զգալի մասը «ԲՀԿ», «ՀՅԴ», «ՀՀԿ» էլեկտորատն է․ Ադիբեկյան

«Ելք»-ը գնում է ինքնամեկուսացման՝ դառնալով միայնակ քաղաքական դաշտում։ ArmDaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն։ ««ԲՀԿ»-ն ու «ՀՅԴ»-ն միացել էին «Ելք»-ին ոչ թե նրա համար, որ վերջինիս համախոհն են կամ քաղաքական գործընկերը, այլ նրանք դեմ էին «ՀՀԿ»-ին։ Երբ խոսքը գնաց իրենց շահերի մասին՝ հրաժարվեցին «Ելք»-ից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ «Ելք»-ն այժմ ինքնամեկուսացման վիճակում է։ «Ելք»-ի կողմնակիցների զգալի մասը «ԲՀԿ»-ի ու «ՀՅԴ»-ի էլեկտորատն է և հնարավոր է «ՀՀԿ»-ի էլեկտորատի մի մասը։ Ադիբեկյանի խոսքով՝ ընտրությունների հնարավորությունը դեռ հարցականի տակ է։ «Եթե Փաշինյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնի, Ազգային ժողովը կարող է չընդունել և ասել՝ գնա ու կառավարի։ Եթե նա երկու անգամ կտրուկ հրաժարվի, ԱԺ-ն հնարավոր է նորից ասի՝ մենք ուզում էինք, որ դուք վարչապետ լինեիք, բայց մեզ ձեռք չի տալիս ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Եվ արդյունքում ժամանակավոր վարչապետ կնշանակեն մեկ ուրիշին»,- ասաց սոցիոլոգը։ Ադիբեկյանն անդրադառնալով ԱԺ խմբակցությունների պայմանավորվածությանը, որ թեկնածու չեն առաջադրի՝ ասաց, որ կարող է այդպես չլինի։ Եթե Փաշինյանը երկու անգամ հրաժարվի պաշտոնից, իրենք էլ չընդունեն դա՝ մինչ իրենց համար ընտրությունների բարենպաստ ժամանակահատվածը կնշանակեն պայմանական վարչապետի։ «Այս դեպքում «Ելք»-ն ու Փաշինյանը կհայտնվեն խաղից դուրս՝զրկվելով իշխանությունից։ Նրանց քաղաքական քաշը կարող է լուրջ անկում ապրել։ Մենք գիտենք, որ մարդկանց մեծ մասը նոր իշխանությունների հետ կապում են իրենց սոցիալական սպասելիքները։ Ղեկավարի վարկանիշն այս դեպքում բարձրանում է։ Օրինակ՝ Կարեն Կարապետյանի վարկանիշը 50 տոկոսն անց էր, քանի որ նա տարբեր խոստումներ էր տալիս։ Այն մարդն, ով ամբոխի համար համահունչ հարցեր է բարձրացնում, հրապուրում է խոստումներով՝ վարկանիշը կտրուկ բարձրանում է, և հակառակը՝ իշխանազրկվելու դեպքում վարկանիշը տասն անգամ իջնում է»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դա տեսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձր էր, երբ Կարեն Կարապետյանը պետք է վարաչապետ դառնար։ Սոցիոլոգի խոսքով՝ գոյություն ունեն գործընթացներ, որոնց մասին քաղաքագետները պատկերացում չունեն։ «Եթե լինեն ընտրություններ, հենվելով սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վրա, «Ելք»-ը կարող է հավաքել 43 տոկոս, հարց է առաջանում՝ մյուս 57 տոկոսն ում է հասնելու։ Եթե խաղի մեջ մտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու կոալիցիա կազմեն որպես ուժ, «Ելք»-ը նրանց դեմ չի կարող դուրս գալ։ «Ելք»-ը դեռ պետք է երկար մտածի՝ արտահերթ ընտրությունների գնալուց առաջ՝ իր դեմ բավականի հզոր քաղաքական ուժեր ունենալով»,- նշեց Ադիբեկյանը։ Նա ասաց՝ երբ հաշվարկում ենք ընտրողների թվաքանակը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է երևանցիների մոտավորապես 1/3-ը։ Ընտրողների 35 տոկոսն աջակցել է Փաշինյանի թեկնածուին, մյուսները չեն մասնակցել։ Եթե տեղի ունենան ԱԺ ընտրություններ, կմասնակցեն մյուս 490 համայնքների ղեկավարները, որոնց ձայները վերահսկողության տակ են, քանի որ 510 համայնքներից 350-ում ՀՀԿ-ի կողմից նշանակված գյուղապետեր ու քաղաքապետեր են, որոնց միանգամից փոխելն անհնար է։ «Նրանք իրենց պաշտոնը պահպանելու համար պետք է աջակցեն Հանրապետական կուսակցությանը»,- ընդգծեց Ադիբեկյանն՝ ավելացնելով, որ խմորումները բավականի լուրջ են, դրա համար պետք է վստահ լինել, որ դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա հարցումների միջոցով հասկանալ՝ էլեկտորատի նախապատվություններն ինչպես են փոխվել։  

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am