Կառավարությունը մերժեց Մարուքյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց,Կառավարության այսօրվա  նիստում հավանության չարժանացավ : Ընդ որում, առաջարկվում է նախագծին տալ հետադարձ ուժ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որիրենց կողմից ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի. «Առաջին եւ ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդված 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձեւով նշանակված պատժի 1 օրվան: Նա որպես օրինակ նշեց Բուլղարիան, Մակեդոնիան, Սերբիան:

Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պա-տիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում եւ միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորու¬թյուն վերականգնել խախտված իրավունքերը եւ վնասի հատուցում ստանալ: Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում»,-ասաց Զեյնալյանը: Նրա խոսքով, էական տարբերություններից է երկարատեւ տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով երկարատեւ տեսակցությունների հնարավորություն կունենան նաեւ կալանավորված անձինք: «Հետեւաբար, վերոգրյալ վերլուծությունների արդյուն¬քում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազա¬տազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխու¬սա¬փելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնավորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խափանման միջոցի ընտրության հարցում, ինչպես վերը նշվեց, կալանավորումը գրավիչ երանգներ է ստանում եւ, հետեւաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռ¬նելու վտանգով: Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Նա ընդգծեց, որ հիմա ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածություն չկա. «Մենք այդ խնդիրը լուծել ենք: Մենք ունենք 5 հազար տեղ, սակայն այս պահին դատապարտյալների ու կալանավորների թիվը 3 հազարից պակաս է»: Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ օրինագծի հեղինակ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ եթե լինի համաներում, այւս օրինագծի անհրաժեշտությունը չի լինի. «Քանի որ համաներման հարցը պետք է քննարկենք փակ ռեժիմում, այդ տեղեկությունը պատգամավորին չի ներկայացվել: Այս պարագայում, իսկապես փոփոխության կարիքը չկա»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am