Հրատապ.համաներման հարցը կքննարկվի դռնփակ
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի դռնփակ: Նշենք, որ օրակարգի 34-րդ հարցը նշված է գաղտնի, իսկ զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։
