Կրկին խորհրդարանը լուծարելու մասին

ՀՀ սահմանադրության 109.6 հոդվածի համաձայն ՀՀ 50+ հազար քաղաքացի ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք: Ստորև տես սահմանադրության համապատասխան հոդվածը. ՛՛Հոդված 109. Օրենսդրական նախաձեռնությունը 6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:՛՛ Եթե Ազգային ժողովը մերժում է ներկայացված օրենսգծի ընդունումը (Տես ՀՀ սահմանադրության 204.1 հոդվածը), ապա 60 օրվա ընթացքում, եթե 1. օրենքի նախագծի ընդունմանը միանում են ևս 300 հազար քաղաքացի, 2. Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, նախագիծը դրվում է հանրաքվեի և, ըստ կարգի, ընդունվում կամ մերժվում: Ստորև տես սահմանադրության համապատասխան հոդվածը. ՛՛Հոդված 204. Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեն 1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:՛՛ Հիմա դիտարկենք հետևյալ ընթացքը: 50+ հազար ստորագրությամբ (դա կարելի է հավաքել մեկ օրում) ԱԺ ենք ներկայացնում օրենսգիծ (դա էլ կարելի է գրել երկու օրում), որով հանրաքվեին իրավունք է վերապահվում լուծարելու խորհրդարանը և հայտարարելու արտահերթ ընտրություններ: Ենթադրենք մեկ շաբաթվա ընթացքում այն մերժվում է ԱԺ կողմից: Ըստ վերոհիշյալ 204.1 հոդվածի այն փոխանցվում է Սահմանադրական դատարան՝ սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար և զուգահեռաբար հավաքվում է ևս 300 հազար ստորագրություն: Այդ օրեսգծի համար Սահմանադրական դատարանից դրական եզրակցություն ստանալը շատ ավելի դյուրին է և անվտանգ, քան երկու շաբաթ ԱԺ-ին պարտադրելը, որ նոր վարչապետ Փաշինյանի փոխարեն չընտրի որևէ այլ անձի: ՍԴ-ից դրական եզրակացություն ստանալուց հետո օրենքի նախագիծը դրվում է հանարքվեի: Հանրաքվեի միջոցով ԱԺ լուծարելու մասին օրենսգիծն ընդունվում է՝ դառնում օրենք, ապա այդ արդեն գործող նոր օրենքի հիման վրա՝ նոր հանրաքվեով, լուծարվում է խորհրդարանն ու հայտարավում է արտահերթ ընտրություններ: Իհարկե սա կտևի 5-6 ամիս, բայց այն անվտանգ է և ավելի իրականանալի՝ քանի որ շրջանցում ենք ԱԺ համաձայնության հարցը և ունենում ենք միայն ՍԴ եզրակացության պահանջ, ինչպես նաև երկիրը զերծ է մնում բախումներից ու ցնցումներից, քանի որ վարչապետի հրաժարականից հետք որևէ երաշխիք չկա, որ խորհրդարանը չի ընտրի նոր վարչապետ և միակ լուծումը կլինի, ինչպես ոմանք են ասում ՛՛գլուխ ջարդելու՛՛ մարտավարությունը: Ի՞նչ կասեք; Արա Պապյան, 4 հոկտեմբերի, 2018թ., ք. Երևան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am