Ղարաբաղում պատերազմը կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբ. Զատուլին

Առավոտը գրում է. Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի լրագրող Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:

Պատգամավորի խոսքով՝ Հասանգուլիևի խոսքերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ տարբերվում այն քաղաքականությունից, որի մասին բարձրաձայնվում է: «Ադրբեջանը, ինչպես և մի քանի այլ արևելյան պետություններ, ձևացնում են և քաղաքականություն վարում: Մեծ տարբերություն կա այդ քաղաքականության և այն բանի միջև, թե ինչ են նրանք ցանկանում, որպեսզի մենք մտածենք իրենց քաղաքականության մասին: Եվ սա դրանում համոզվելու հերթական դեպքն է: Նա նկատել է, որ նման իրավիճակ առաջացել է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ ընդհանրապես, դա դարձել է «մեր արևելյան քաղաքականության առօրյան»: Մոսկվան, Զատուլինի խոսքով, ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, ընդհակառակը, Խորհրդային Միությունը պայքարում էր Ղարաբաղյան շարժման դեմ: «Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջում չի ցանկանում, ցանկանում է իրենը վերցնել սպառազինության հաշվին՝ աճեցնելով իր ռազմական բյուջեն, աճեցնելով ռազմական սպառնալիքները: Մենք դրանում կտրականապես շահագրգռված չենք: Հետևաբար իմ և գործընկերներիս ջանքերն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտանք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսվելը: Եվ այդ առումով մեզ հակառակորդ են դառնում Ադրբեջանի ղեկավարները և այն քաղաքական շրջանակները, որոնք չափազանց շատ են խոսում հնարավոր պատերազմի մասին: Այդ պատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբ: Դա այնքան էլ կայուն երկիր չէ, որքան ցանկանում է լինել»,-ասել է Զատուլինը: Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը «մեծ գումարներ է ստանում նավթից ու գազից», բայց այդ եկամուտը ծախսում է ոչ համաչափ համամասնությամբ, և շատ մարդիկ դրանից ոչինչ էլ չեն ստանում: Նրա կարծիքով՝ հենց այդ ներքին խնդիրներն էլ պետք է լինեն կիզակետում: Ամեն գնով ռևանշի հասնելու գաղափարը գալիս է ինքնաարդարացման անզուսպ ցանկությունից՝ ինչու անհրաժեշտ որոշումներ չեն ընդունվում, երբ հարցը վերաբերում է երկրի ներքին զարգացմանը:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am