Պատերազմներում Նապոլեոնը երեք սերունդ ֆրանսիացի տղամարդ ոչնչացրեց

Հեղափոխությունների պատճառը միշտ չի, որ անարդարությունն է լինում, կամ կոռուպցիան, դրանց պատճառներն ավելի խորն են, օրինակ՝ անաշխատունակ կամ ցածր վարձատրվող երիտասարդների քանակի աճը, կամ անգամ կլիմայական փոփոխությունները: Օրինակ, Սիրիայի դեպքերի պատճառը շատ բարձր բնական աճն էր, երբ մի քանի տասնամյակի ընթացքում բնակչությունը 6 միլիոնից հասավ 20-ի ու սկսվեց երկարատև երաշտը, որի պատճառով առանց աշխատանքի մնացին միլիոնավոր երիտասարդներ, որոնք գյուղերից լցվեցին քաղաքներ: Նույնը Ֆրանսիական հեղափոխության մասին է կարելի ասել, երբ բնակչության կտրուկ աճ արձանագրվեց ու տնտեսական խորը ճգնաժամ: Հեղափոխական իդեալներն ունենում են մոտիվացիոն նշանակություն, այլ ոչ թե պատճառ են հանդիսանում: Պատերազմներում Նապոլեոնը երեք սերունդ ֆրանսիացի տղամարդ ոչնչացրեց, որից հետո Ֆրանսիան խաղաղվեց: Օրինակներ շատ է կարելի բերել: Խաչակրաց արշավանքների պատճառներից հիմնականը Եվրոպայի բնակչության աճն էր, որի ավելցուկը տանում էին արշավանքների, նրանցից ազատվելու համար: Նման մի բան էլ կատակով ասել էր Տիգրան Սարգսյանը, որ՝ արտագաղթը կագնեցնենք, որ հեղափոխությո՞ւն լինի: Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, Եվրոպա մուտքի խստացումը նույնպես իր ազդեցությունն է ունեցել հեղափոխության վրա: Հիմա արտագաղթում են հաջողակները, իսկ մյուսները հիմնականում մնում են: Արտագաղթը ռեսուրսներ է պահանջում ու մասնագիտություն: Նաև շրջաններից են երիտասարդները գալիս Երևան, դա նույպես սոցիալական լարվածություն է ստեղծում: Հիմա խնդիրը հետևյալն է, արդյոք հեղափոխության շարժիչի` երիտասարդների սպասելիքները կկարողանա՞ արդարացնել կառավարությունը, հատկապես երբ խորհրդարանում մնա առանց իրական ընդդիմության` ողջ պատասխանատվությամբ հանդերձ, իսկ ապագայում ձևավորվող ընդդիմությանը հանձնելով փողոցը: Այդ ընդդիմությունը ոչ ՀՀԿ-ն է լինելու, ոչ ԲՀԿ-ն ու ոչ էլ ՀՅԴ-ն, դա սպիտակ-հեղափոխական ընդդիմություն է լինելու, որը շատ խոսել չի սիրելու: Բոլոր դեպքերում մոտակա տարիներին քաղաքական ու տնտեսական ստաբիլություն չի լինելու: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am