Եթե պառկեցնեին ասֆալտին՝ չէին հայհոյի. Փաշինյանն զգուշացրել է Միհրան Պողոսյանին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, որ երեկ ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով առավել հայտնի է Քեթրինի  Միհրան անվամբ, ու նրան ուղեկցողները բարձրաձայն հայհոյել են քաղաքացիներին:«Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկանպահների պետք է պառկեցնել ասֆալտներին։ Եթե այդ հրահանգը կատարված լիներ, երեկվա միջադեպը չէր լինի և ես համոզված եմ, որ նրաք այս բացը կլրացնեն: Քննությունը կպարզի Միհրանի թիկանպահներն էին, թե՝ ոչ, բայց նա այնտեղ ներկա էր և, ըստ ամենայնի, նա նույնպես ներգրավված է: Սա նշանակում է, որ նա լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում և լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում»,- ասաց վարաչպետը: Նա նշեց, որ ուղիղ է ուզում ասել՝ երեկ զգացել է, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որպեսզի քաղաքացիներին  հասանելի դարձնի իր խնդրանքներն ու հորդորները, որ ԱԺ պատգամավորների, հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:  «Այս առումով, ես կարծում եմ, մենք իսկապես ունենք պրոբլեմ: Եվ եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, թեկուզ մեր խմբակցության որևէ պատգամավոր և պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Եվ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կլինի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան»,-եզրափակեց վարաչպետը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am