Նիկոլը լավ հասկանում է, որ մայիսին ինքն այսօրվա վարկանիշը չի ունենալու
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլը պրակտիկ տղա է և լավ հասկանում է, որ իր ռեյտինգն օր-օրի իջնում է, սուտ խոստումների և պոպուլիզմի արդյունքում ձավորված էյֆորիայի փուչիկը՝ թսկում, դրա համար էլ փորձում է զոռբայությամբ հնարավորինս շուտ լուծարել խորհրդարանն ու գնալ արտահերթ ընտրությունների... Նիկոլը լավ հասկանում է, որ մայիսին ինքն այսօրվա վարկանիշը չի ունենալու հետևաբար մտածում է հիմա գնալ ընտրությունների և օգտվելով ժողովրդի էմոցիոնալ վիճակից՝ ամրացնել սեփական իշխանությունը : Սա իրականում ոչ ազնիվ մոտեցում է՝ սեփական ժողովրդի և պետության նկատմամբ, բայց դե ազնվություն ակնկալել մի մարդուց, ով թքած ունենալով սեփական պետության հեղինակության վրա , սեփական ժողովրդի անվտանգության վրա ստի և կեղծիքի դոզայով, զոռբայությամբ և հակաօրինական ճանապարհով ստիպեց պատգամավորներին ընտրել իրեն վարչապետ, անհեթեթ է...
