Դուշանբեում ինչ-որ բան փոխվեց, ինչը խախտեց հեղափոխական, բայց հանդարտ, տրամաբանված ու համաձայնեցված գրաֆիկը. Ա. Ենոքյան

Փորձելով վերականգնել երեկվա իրադարձությունների ժամանակագրությունը` անհրաժեշտ է ուշադիր լինել և չխառնել պատճառա-հետևանքային տրամաբանությունը, նաև՝ անհրաժեշտ է փոքր-ինչ, գոնե ակնարկային նայել դրան նախորդած իրադարձություններին։ Նյու-Յորքից ու Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը անմիջապես որոշեց ձեռնամուխ լինել Ազգային Ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների պրոյեկտին։ Նախապես այլ բան էր հայտարարված՝ պետք էր բարով-խերով անցկացնել ֆրանկոֆոնիան, այնուհետև ընդունել նոր ընտրական օրենսգիրքը, մի քանի զուգահեռ այլ օրենքներ, դրանից հետո սկսել խորհրդարանի լուծարումը։ Մոտավոր հաշվարկները արված էին, և արտահերթ ընտրությունների ամենահավանական ժամկետ էր նշված հաջորդ գարունը։ Ըստ երեույթին Դուշանբեում ինչ որ բան փոխվեց, ինչը խախտեց այս կրկին էլի հեղափոխական, բայց հանդարտ, տրամաբանված ու համաձայնեցված գրաֆիկը։ Վերադարձից հետո անմիջապես Նիկոլ Փաշինյանն ու նրա տեղակալը հայտարարեցին, որ օտարերկրյա ներդրողները անհամբեր սպասում են արտահերթ ընտրություններին ու կառավարության ղեկավարը ձեռնամուխ եղավ քաղաքական ուժերի հետ բանակցությունների։ Ի դեպ, օտարերկրյա ներդրողների մասին միֆն այնքան անհեթեթ էր, որ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը այլև չկրկնեց այդ թեզը, որովհետև ակնհայտ էր, որ այն ներդնողը, ով սպասում է Հայաստանում անկայունության նոր փուլի (ինչն անկասկած կլինի ընտրություններից հետո՝ թեկուզ նոր կառավարության ձևավորման ու նոր քաղաքական ու բիզնես դասավորումների հետ կապված), իրականում է ոչ թե ներդրող է այլ օտար գործակալ կամ լրտես։ Ինչևէ, երբ սկսվեցին բանակցությունները ՀՀԿ-ի հետ, վերջիններս թերևս ճնշման ինչ-որ վտանգ նկատեցին, և ընդունեցին օրենսդրական նախագիծ, որը միտված էր հենց բանակցությունների պրոցեսն ապահովելու և կանխելու ճնշումները Ազգային Ժողովի վրա։ Այս բանաձևը առիթ հանդիսացավ խորհրդարանի դեմ մեծ հանրահավաքներ կազմակերպելուն և մեծ թափ հաղորդելուն նրա լուծարմանը։ Եվ բնական պետք է խորհրդարանականների համար իրենց ապահովագրելու այս ցանկությունը, ոչ ոք թույլ չէր իրենց զոհաբերել վարչապետի կողմից չբացատրված հանգամանքներին։ Անհրաժեշտ է շեշտել, որ օրենքն արդեն ընդունված էր և հանրահավաքը չէր կարող այն կանխել։ Նաև պետք է շեշտել, որ հանրահավաքով ընդհատվեց նոր-նոր սկսված բանակցային պրոցեսը։ Ըստ էության` այս բանաձևը հանդիսացավ առիթ, այլ ոչ թե պատճառ երեույթներին կայծակնային ընթացք հաղորդելու համար։ Նիկոլ Փաշինյանին հետ չպահեց անգամ այն, որ Հայաստանում հայտարարվում է սուգ, որ սկսելով պրոցեսը, նա այնուամենայնիվ մեկնելու է Ֆրանսիա՝ մասնկացելու Շառլ Ազնավուրի թաղմանը, ու երևի նաև հանդիպելու Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավար Մակրոնին, որի հետ վերջերս էր հրատապ հանդիպում կազմակերպվել։ Ազգային Ժողովը լուծարելու հրատապության և այդ պրոցեսը նախնական պլանից առաջ մղելու մասին չի խոսվել։ Հանրահավաքային ֆորմատը հնարավորություն չի տալիս հարցեր տալ, հանրահավաքը վարողը ինքն է դնում հարցերը, ինքն էլ տալիս պատասխաններ, նույնն է նաև լայվի դեպքում, սակայն թե ինչու է Դուշանբեն արագացրել պրոցեսները, այնումենայնիվ կարիք կար բացատրելու, քանի որ ազգային անվտանգության սպառնալիքների կասկածներ կան։ Միջազգային արագացված զարգացումները ղարաբաղյան խնդրի շուրջ կարող են բացատրել Նիկոլ Փաշինյանի այս շտապողականությունը։ Ըստ էության կարգավորման խնդրի շուրջ նրա մոտեցումները՝ Ղարաբաղի մասին խոսեք ղարաբաղցիների հետ, մյուսները չեն ընդունում և պահանջում են «բովանդակային» բանակցություններ։ Ազգային Ժողովի լուծարումը, հետագա ընտրությունները հնարավորություն կտան առայժմ բանակցություններից խուսափելու և այս թեժ փուլից խնդիրը հանելու։ Սակայն սա կլինի միայն ժամանակավոր լուծում, քանի որ ընտրություններից հետո այդ խնդիրը, միևնույնն է կանգնելու է։ Շատ մութ է նաև Սիրիա զորք ուղարկելու պարագան։ Այնուամենայնիվ կա՞ դրա վերաբերյալ պայմանագի՞ր։ Նման պայմանագիրը պետք է անպայման հաստատվեր Ազգային Ժողովում։ Մինչդեռ, եթե մենք չունենք այսպիսի միջազգային փաստաթուղթ, ապա մեր զորքերն այնտեղ գտնվում են զավթիչի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով թե՛ զորքերի, թե՛ Հայաստանի համար։ Կարելի է նշել այսպիսի բազմաթիվ խնդիրներ հենց միայն կապված ազգային անվտանգության հետ, որոնց վերաբերյալ հարցադրումներ կարող էր անել հենց այս Ազգային Ժողովը, որը ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին։ Դժվար է ենթադրել, որ ունենալով ամբողջովին ձեռնասուն խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը նրանց կներակայացնի նման հարցերը։ tert.am

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am