ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա. Սարի թաղի գործով տուժողները դիմում են դատախազություն

ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա. Սարի թաղի գործով տուժողները դիմում են դատախազություն Հատուկ քննչական ծառայությունից որևէ կերպ չեն մեկնաբանում «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի կողմից ՀՔԾ պետի հրաժարականի պահանջը։ Հիշեցնենք, որ 2016-ին «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ հուլիսի 29-ին, Սարի թաղի միջադեպի ժամանակ տուժել էր նաև Անդրիաս Ղուկասյանը, սակայն օրերս պարզ դարձավ, որ նրա և Սարի թաղի տուժողներից մի շարք անձանց մասով քրեական գործի քննությունը կասեցվել է՝ մեղավորներին հայտնաբերել չկարողանալու անհնարինությամբ։ Մինչդեռ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ այդ գործի բացահայտումը և մեղավորներին հայտնաբերելը անհնարին չէ։ 2016-ին ինքն անձամբ է գործով քննիչ Գարիկ Բեգոյանին հանձնել ապացույցներ, տեսանյութ, որտեղ ներկա անձանց նույնականացմամբ կարելի էր պարզել, գտնել, թե ովքեր են եղել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք հարձակվել էին ցուցարարների վրա և մահակներով հարվածներ հասցրել։ Իսկ նրանք եղել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ Սարի թաղի գործի բացահայտումը ոչ թե անհնարին է, այլ քաղաքական որոշման արդյունքում է անհնարին դարձել. «Մենք սա ընկալում ենք որպես քաղաքական որոշում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ընդունի իր պարտավորությունները տուժողների առաջ, իսկ մինչ այդ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պետք է հրաժարական տա։ Ավելին, նա արդեն իսկ հրաժարական պետք է տված լիներ հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, քանի որ այդպիսով նա վարկաբեկել է հետհեղափոխական արդարադատությունը։ Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ իրենց հայտարարությունից հետո իրավիճակը սխալ է հասկացվել։ Քրեական գործի վարույթը ոչ թե կարճվել է, այլ կասեցվել է, որը նշանակում է, որ ցանկացած պահի այն կարող է վերաբացվել, եթե հետախուզական մարմինները հայտնաբերեն մեղավորներին: «Օպերատիվ հետախուզական գործողությունները դեռ շարունակվում են։ Այո, գործի քննությունը այս փուլում կասեցվել է, բայց հանձնարարականներ են տրվել հետախուզական մարմիններին տեսանյութերում առկա մարդկանց ինքնությունը պարզելու համար, որից հետո քննությունը կվերսկսվի»,- ասաց Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին անելիքը դատախազությանն է։ Գլխավոր դատախազությունը այս պահին դեռևս որոշում չունի, քանի որ տուժողները դեռ աշխատում են գլխավոր դատախազություն ներկայացվելիք բողոքների վրա։ Որոշ բողոքներ էլ նոր են մուտք արվել և դեռ չեն ուսումնասիրվել։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունն իրապես թերացել է, քանի որ Սարի թաղի գործողությունների ժամանակ ամեն ինչ եղել է տեսախցիկների առաջ։ Ամեն ինչ, ամեն ոք, մեղավորները պարզ երևում են տեսագրություններում։ Բավական էր միայն ուսումնասիրել այս տեսանյութերը, նույնականացնել անձանց և նրանց ենթարկել պատասխանատվության։ «ՀՔԾ-ի կողմից այս գործելաոճը մեկ բառով է բնութագրվում՝ անգործություն, խայտառակ անգործություն, քանի որ, եթե բողոքում գրված է մեղավորի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ժամը, տեսագրությունը, և այդ պարագայում վարույթն իրականացնող մարմինը չի հայտնաբերում մեղավորին, ապա այլ բնութագրում հնարավոր չէ տալ, քան անգործությունը։ Ես կարող եմ վստահաբար պնդել, որ ՀՔԾ քննիչի կողմից հատկապես մեր պաշտպանյալների մասով կարճման որոշումները անհիմն են»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժել էին 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Լրագրողներից 19-ը ճանաչվել էին տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա։ Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել էր բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել էր ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել էին այրվածքներ:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am