Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գերարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի զարգացման տեսլականը, որի հենքի վրա մշակման և գործարկման փուլում են բազմաթիվ խոշոր ծրագրեր: Հուսով ենք՝ մեզ փոխարինող մեր գործընկերները ջանք չեն խնայի ավարտին հասցնել դրանք: Սիրելի՛ գեղարքունիքցիներ, Լինելով ձեզանից մեկը՝ այս կարճ ընթացքում ջանք չեմ խնայել լուծում տալ տարիներով ձեզ հուզող խնդիրներին, փորձել եմ մշտապես ձեր կողքին լինել և, առանց չափազանցության, օրը 24 ժամ հասանելի լինել ձեզ կապի բոլոր միջոցներով: Փորձել եմ ամեն կերպ սերտացնել և ջերմացնել մարզպետարան-հասարակություն կապը և այդ հողի վրա ստեղծել աշխատանքային անկեղծ մթնոլորտ: Անցած շրջանում փորձել եմ ներդնել մարզային կառավարման նոր մշակույթ և այս ուղղությամբ արել ամեն ինչ, որ մարզի ազգաբնակչությունն իրեն օտարված չզգա մարզային իշխանություններից, ընդհակառակը՝ յուրաքանչյյուր բնակիչ հանձինս մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի և անձամբ մարզպետի՝ տեսնի իրեն անձնվիրաբար ծառայող պետական ներկայացուցչի: Նվիրումի և ջերմության այդ մթնոլորտի ստեղծումը, քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը եղել է մեր առաջնային խնդիրը, մի իրողություն, որի ազդակները ձգտել ենք հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի՝ սկսած մարզկենտրոնից մինչ մարզի ամենահեռավոր, սահմանամերձ ու տարիներով անտեսված բնակավայրեր: Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի, մարզային ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավար անձնակազմերին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ կարճ, բայց արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Անշուշտ, մեր այս կարճատև պաշտոնավարման արդյունքների ամենաանաչառ գնահատական տվողը դուք եք և ժամանակը: Իմ այս ուղերձով ցանկանում եմ բոլորիդ մաղթել ամենայն բարին, հաջողություններ և բոլոր կիսատ մնացած ծրագրերի բարեհաջող ավարտ: Հեռանում եմ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիդ այսօրվա և վաղվա բարեկեցությունը մեր մարզի և պետության հզորության գրավականն է: Կցանկանայի ավելացնել նաև, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո իմ ունեցած բոլոր հնարավորություններով մշտապես լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին, և մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական: Բարին ընդ ձեզ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյան 03.10.2018 թ.»:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am