«Հեռանալ՝ մնալու համար». Gazeta

Gazeta-ն, անդրադառնալով  երեկ ՀՀ ԱԺ շենքի պաշարմանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն,գրում է, որ Հայաստանում բողոքի հերթական ալիքը բարձրացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա հրաժարականի մասին՝   նշելով, որ կվերընտրվի արտահերթ ընտրություններին: «Հոկտեմբերի 2-ի երեկոյան վարչապետ Փաշինյանի աջակիցները շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ բողոքելով օրենսդրական փոփոխությունների դեմ: Փաշինյանի խոսքով՝ այդ քայլով նա չի ցանկանում ցույց տալ, որ կառչած է պաշտոնից, այլ ցանկանում է ընտրվել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»,- ասվում է հոդվածում: «Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական ուժերի հետ և ավելի ուշ հայտարարել,որ այդ ուժերը բանավոր ասացին, որ առանց հուշագիր ստորագրելու էլ իրենք թեկնածու չեն առաջադրելու: Ես այդպես եմ ընկալել, թե իրենք հետո ուրիշ մեկնաբանություններ կտան այսօրվա բանակցություններին, դա ժամանակը ցույց կտա: Հայաստանում չկան և չեն կարող լինել փակ դռներ»,գրում է աղբյուրը: Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ապագայի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վստահությանը՝ գրելով, որ օրեր առաջ նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այցը կայանա մյուս տարի: Ինչո՞ւ, որպեսզի այցի ընթացքում համաձայնագրեր նախապատրաստվեն, փաստաթղթեր ստորագրվեն»,- պարբերականը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունը: Gazeta-ն հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հոդվածում հիշեցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում ասվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ռազմական վարկի տրամադրման հնարավորությունը, որը կկազմի 100 միլիոն դոլար:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am