Ստամբուլում իրեն պայթեցրել է սիրիական ծագմամբ մահապարտ-ահաբեկիչը. Էրդողան
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում թուրք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Ստամբուլի կենտրոնում գրանցված պայթյունը որակել է որպես ահաբեկչություն, որն իրականացրել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: «Վճռականորեն դատապարտում եմ Սուլթանահմեթի հրապարակի ահաբեկչությունը, որն իրականացրել է սիրիական ծագում ունեցող մահապարտ ահաբեկիչը»,- ասել է նա։
