Նիկոլ Փաշինյանն ասել է՝ իմ վրա հույս չդնեք. Արմեն Աշոտյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին: Նա նշել է, որ վարչապետի առաջարկով ԱԺ կանոնակարգում փոփոխության քվեարկությունը հետաձգվել է, որից հետո պետք է գար խորհրդարան բանակցությունները շարունակելու: Աշոտյանի խոսքով, Փաշինյանը եկել է խորհրդարան և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպմանն ասել է՝ իմ վրա հույս չդնեք, ընտրությունները լինելու են դեկտեմբերին:
