Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է. Վահան Իշխանյան

Հանկարծ իր վերահսկողությունից դուրս մի թիզ տեղ չլինի, հանկարծ մի դիրք չլինի որը չի ենթարկվելու իրեն, իշխանության բոլոր ծալքերը պետք է իր ձեռքում լինեն, հակառակ դեպքում, հանկարծ մի տեղ ինչ որ ինքնուրույն շարժ նկատվի, սպառնալիք է հեղափոխությանը, այսիքն իր իշխանությանը, այսիքն իրեն: Ոչ մի գաղափարախոսական բանավեճ, միայն իշխանության մոլուցք, որն իրագործվում է կոռուպցիա֊մոռուպցիա պոպուլիզմով։ Եվ առաջնորդների մասնագիտական հիվանդությունը՝ պարանոյա որով վարակում է մասսաներին։ Նույնիսկ Ֆուտբոլի ֆեդերացիան, եղածն ի՞նչ է, իր ԱԱԾ֊ի պետին նախագահ դարձրեց, բայց դա քիչ էր, ձևի համար նույնիսկ մի ֆուտբոլային հեղինակություն թույլ չտվեցին լինի գործկոմի կազմում, գոնե ասենք Արկադի Անդրեասյանին հրավիրեին։ Ոչ, ինչպես թե, ոչ մի անհատականություն, ոչ մի ինքնուրույն մտածող, նա կարող է սպառնալ ֆեդերացիայի իշխանությանը, և ֆուտբոլի գործկոմն էլ իրենցով արեցին՝ Քաղաքացիական պայմանգրի հինգ անդամներ մտցրին՝ վարչապետի օգնական, երկու նախարար, մի փոխնախարար, և մի պատգամավոր։ Երկրապահն էլ հանկարծ ձեռից չգնա, էլի պիտի նախագահը Քպ֊ից լինի, պատրեազմի մասնակից է պե՞տք, մեկին ունի։ Ապա Երևանի քաղաքապետի ընտրություններում, եթե հանգիստ ընթանար էլի ավագանիում իր կուսակցությունը մեծամասնություն էր ստանալու ու իր թեկնածուն քաղաքապետ էր դառնալու։ Ինչպե՞ս թե, պարանոյիկ առաջնորդը վտանգ է տեսնում նույնիսկ փոքրամասնության մեջ, վտանգավոր են բոլոր նրանք ովքեր դուրս են եկել իր հետ մրցակցության, ուրեմն, մտքներով իշխանություն է անցնում, ուրեմն սպառնալիք են, ուրեմն հակահեղափոխական են, ու ընտրարշավը վերածեց հակահեղափոխականների որսի։ Հիմա հերթը Ազգային ժողովինն է. ամեն ինչ իր ձեռքում է՝ ոստիկանություն, ԱԱԾ, բանակ, բյուջե, ինչ օրենք տանի Աժ֊ն ընդունում է, կալանավորման սանկցիա են տալիս գեներալին, ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո էլ, հանգիստ բանակցություններով կլուծարվեր Ազգային ժողովը։ Բայց երբ երկիրը հեղափոխականի ու հակահեղափոխականեց բաժանեց, պատգամավորները նկատել են որ ինքը սպառնալիք է, ուրեմն, հեշտ չեն լուծարվի, պետք է շտապել, պարանոյան անհանգստացնում է՝ քանի ամբոխը պաշտում է իրեն, մի օր առաջ ԱԺ֊ն պետք է գրավել։ Ազգային ժողովն էլ կգրավի այնպես կատաղի ինչպես Երևանի քաղաքապետարանը և ամբողջ երկիրը կհայտնվի նրա ձեռքում։ Հայաստանում քչերն են հասկանում, թե ինչ սպառնալիք է կախված երկրի գլխին, այդ քչերից են Աժ պատգամավորները, ովքեր անմիջականաորեն իրենց վրա են այդ սպառնալիքը զգում, և ահա՝ մի անձի պարտադրանքից երկիրը պաշտպանելու համար նրանք երեկ օրենք ընդունեցին, որ ամբոխը ներխուժելով չկարողանա վերացնել օրենսդիր իշխանությունը։ Ինչպե՞ս, դուք համարձակվեք զսպե՞լ առաջնորդին, դե տեսեք մի շվցնելով մասսաները կլցվեն փողոց ու եթե ինձ չենթարկվեք, հոշոտելու են ձեզ։ Երեկ տաքսիով իջնում էի կենտրոն, վարորդը հեռախոսով խոսում էր, ասեց՝ ընկերս էր, ասում էր արի էթանք ազգային ժողովը ցրելու։ Ազգային ժողովի դիմաց ցույցին դեռ հնչո՞ւմ էին Սիրո և համերաշխության խոսքերը։ Այո, մի առաջնորդ էլ կար, ասում էր՝ Жить стало лучше, жить стало веселее Գրում է հրապարակախոս Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am