331 մլն դոլար վարկ`Ուկրաինային
Ուկրաինան Ճապոնիայից 331 մլն դոլարի չափով երկարաժամկետ արտոնյալ վարկ է ստացել: Ըստ Gazeta-ի, այս մասին նշված է Ուկրաինայի Ֆինանսների նախարարության կայքում: «Ճապոնիայի կառավարության տրամադրած 331 մլն դոլարի վարկը կներառվեն պետբյուջեի ընդհանուր ֆոնդում: Այդպիսով, ստացված միջոցները կօգնեն ֆինանսավորել երկրի առաջնահերթ պահանջները, այդ թվում՝ սոցիալական ծախսերն ու առանցքային բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում: Ուկրաինական նախարարությունում նշել են, որ վարկը տրամադրվել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Պարտք՝ զարգացման քաղաքականության համար 2» համատեղ ծրագրի շրջանակում: Պայմանների համաձայն, գումարը տրամադրվում է 20 տարի ժամկետով՝ 6-ամյա արտոնյալ ժամանակահատվածում 1%-ից պակաս տարեկան տոկոսադրույքով: 6-ամյա ժամկետի ավարտից հետո վճարումները պետք է կատարվեն տարեկան երկու անգամ:
