Փաշինյանը մեկնում է Փարիզ մասնակցելու Ազնավուրի հուղարկավորությանը
Հինգշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ֆրանսիա, որպեսզի ներկա լինի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստան կվերադառնա շաբաթ օրը երեկոյանը:
