Ինչ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ

Գիշերը Ազգային ժողովում խմբակցությունների հետ բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի բակում հավաքված ժողովրդին ներկայացրել է բանակցությունների արդյունքները: «ՀՀԿ, Ծառուկյան դաշինք և ՀՅԴ խմբակցություններիներկայացուցիչները նույնպես ասացին, որ պետք է ճգնաժամն այնպես հաղթահարվի, որ երկիրը շահած դուրս գա այս ամեն ինչից: Սկսեցինք խոսել որն է դրա տարբերակը: Ես ասացի, որ դա տարբերակը հետևյալն է՝ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից և ես ակնկալում եմ, որ ՀՀԿ-ն և գործող խորհրդարանն ավելի չգրգռի մարդկանց: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ թեկնածուի առաջադրումը մարդկանց շրջանում մեղմ ասած վատ արձագանք կառաջացնի: Լավ կլինի փաստաթուղթ ստորագրենք, որայսին օրը հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, ինչի արդյունքում դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե, կարող է ինչ-որ բաներ ճիշտ չեմ հասկացել, իրենք ասացին, որըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը և նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ առաջադրել վարչապետի թեկնածու: Եթե սխալ եմ հասկացել, թող ասեն, որ վարչապետի թեկնածու առաջադրելու են: Նրանք հարց դրեցին, թե որն է արտահերթ ընտրությունների հիմնավորումը: Ես ասացի, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ և այդ ճգնաժամը պետք է օր առաջ հանգուցալուծվի: Երկրում հաստատվել է Ազգային ժողով, որը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու քաղաքացիներին: Հետևաբար, այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա, և այդ տարբերակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am