Լուրջ բախում Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. Վարչապետը զայրացել է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաեւ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց եւ նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա անհանգստություններից, որ այս կուսակցության ներկայացուցիչներն էլ են գնում ՀՀԿ–ի՝ «տեղական ընտանեկան ֆեոդալականության» ճանապարհով եւ որ Սասուն Միքայելյանն էլ ՔՊ–ի Մանվել Գրիգորյանն է դառնում: Սակայն, որքան էլ վերջինս պնդի, որ ինքն էլ է կողմ, որ ՔՊ–ն չսատարի իր որդուն, մեր տեղեկություններով, լուրջ բախում է եղել վարչապետի ու Սասուն Միքայելյանի միջեւ: Ըստ մեր աղբյուրների, երբ օրեր առաջ Ս. Միքայելյանին հարցրել են, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի՞, որ որդուն առաջադրում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայելյանը մոտավորապես այսպիսի պատասխան է տվել, թե միշտինքն է «դաբրո» տվել, հիմա ինչո՞ւ պիտի «դաբրոյի» սպասի: Այս խոսակցությունը, բնականաբար, հասել է վարչապետի ականջին, ով առանց այն էլ դեմ է, որ «ժառանգականության», «խնամիաբարեկամականության» սկզբունքը գործի ՔՊ–ում, արդյունքում զայրացած Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հեռու մնալ այս առաջադրումը ՔՊ–ի հետ կապելու հեռանկարից, չնայած, որ Սեւակ Միքայելյանը ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ հայրը՝ Սասուն Միքայելյանը՝ իրավաբանորեն ՔՊԿ ղեկավարը»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am