Պատգամավորները չեն կարողանում դուրս գալ պաշարված շենքից
Պատգամավորները մի մասնաշենքից մյուսն են գնում՝ չկարողանալով դուրս գալ ԱԺ շենքից. բազմահազար քաղաքացիներ շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցն ու Բաղրամյան պողոտան: Նշենք նաև, որ քաղաքացիները հերթով բացում են ԱԺ շենքի կողքով անցնող ավտոմեքենաների դռներն ու ստուգում սրահները, որպեսզի պատգամավորները չկարողանան դուրս գալ:
