Դա քաղաքական բլեֆ է. Շարմազանովը Փաշինյանին

Հարգելի խորհրդարան Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ: Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման և տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է և պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում` նոր կառավարության: Երեկ կառավարության ղեկավարն ինքն իրեն հակասելով հրապարակ նետեց երկուսից երեք ամսում հրատապ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշում էր, որ իր կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին: Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: Ու՞ր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ու՞ր է կուսակցությունների մասին նոր օրենքը և ու՞ր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջև: Չկա որևէ բան: ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը և ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար: Սա անթույլատրելի է: Ավելին, նոր իշխանությունը ավելի հեռու գնաց և վարչապետի շուրթերով ՄԱԿ-ի ամոբիոնից Հայաստանում գործող նախկին համակարգը անվանեց ավտորիտար: Այդ առումով ունեմ մի քանի հարց. ո՞ր ավտորիտար երկրում է հնարավոր միջազգային դիտորդները ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը, ո՞ր ավոտրիտար երկրի հետ է Եվրոպական միությունը կնքել խորը համագործակցության համաձայնագիր, այդ ի՞նչ ավտորիտար երկրիր է, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ է տրվել խմբակցություն ունենալ խոհրրդարանում, ո՞ր ավտորիտար երկրում է ըստ Սահմանադրության ընդդիմությունը պառլամենտում ունենում առնվազն 30 տոկոս և ԱԺ փոխնախագահ: Եվ նշեք մեկ ավտորիտար երկրի,որտեղ կարելի է հասնել իշխանափոխության առանց ցնցումների և առճակատման: Հետևաբար հնչեցված մտքերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական բլեֆի դրսևորում: Հարգելի գործընկերներ, մեր երկրի թիվ մեկ օրակարգային հարցը ոչ թե խորհրդարանական արտահերթ զարգացումները պետք է լինեն, այլ անվտանգության ապահովումը մեր ժողովրդի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը, և ինչպես նոր իշխանության ղեկլավարն էր ասում՝ թռիչքային զարգացման ապահովումը: Իշխանափոխությունից հինգ ամիս անց արձանագրենք. 1. Չկա թռիչքային զարգացման որևէ նշույլ 2.Հայաստան չի բերվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր 3. Ժողովրդի համար որևէ աշխատատեղ չի ստեղծվել 4.Շփման գծում, չնայած իշխանությունների պայմանավորվածություննեիրին, կրակոցները չեն դադարել: Սա է փաստը սա է իրականությունը: Եվ վերջում՝ ևս մեկ փաստ: Այս ամենի մեղավորը և պատասխանատուն հաստատ Ազգային ժողովը չէ: Շնորհակալ եմ ուշադրության համար:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am