«Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը». Անահիտ Բախշյան

 Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել Երևանի Շևչենկոյի անվան ավագ դպրոցի վերաբերյալ: «ԿԳՆ պաշտոնյայի տարօրինակ հայտարարությունը. Երևանի թ.42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը կասեցնելու վերաբերյալ բողոքի ակցիա են սկսել դպրոցի 23 մանկավարժներից 12-ը: Ինչո՞ւ, որովհետև քննչական մարմնին դպրոցի փոխտնօրենի կողմից ուղարկված փաստերի հիման վրա առնվազն մեկը՝ արտերկրում գտնվող աշակերտին ատեստատ տալու փաստը, ըստ քննիչի ստորև ներկայացված ծանուցման, հաստատվել է, որն ուղիղ կապ ունի տվյալ դպրոցում կազմակերպվող կրթության որակի հետ: Մնացած փաստերն ուսումնասիրելու համար մանկավարժները պահանջում են ժամանակավորապես կասեցնել տնօրենի գործունեությունը, որպեսզի նա չխոչընդոտի նախաքննությանը, որի մեջ առաջին շահագրգռված կողմը պետք է լինի կրթության նախարարությունը: Ու այդ գործողությունը, քննչականի առաջարկով իրավունք ունի անել միայն տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքած պետական լիազոր մարմինը, որն այս դեպքում ԿԳ նախարարն է: Այնինչ Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ պարոն Արշակյանը հայտարարեց, թե ինքը որևէ խնդիր չի լսել կրթության որակի, դասապրոցեսի վերաբերյալ: Այսինքն ԿԳՆ-ն խնդիր չի տեսնում այն երևույթի մեջ, երբ աշակերտները գիտեն, որ մատյանում գրված ցուցակում կա մի աշակերտ, որը բացակայում է երկրից, սակայն նրա անվան դիմաց ոչ միայն բացականեր չեն դրվում, այլև գնահատականներ են հայտնվում, լինելով բացակա, մասնակցում է քննություններին ու ստանում ատեստատ: Այսքանից հետո, եթե կրթության նախարարության պաշտոնյան ՀՀ ապագա քաղաքացիների այս ակնհայտ կոռուպցիոն երևույթին մասնակցած աշակերտների կրթության որակը վտանգված չի տեսնում, ապա ինքը և ոչ միայն, թավշյա հեղափոխության երկրում արդարություն հաստատելու ամենաարժեքավոր կարգախոսը դնում է շատ լուրջ վտանգի տակ: Այսպիսի երևույթներ բազմաթիվ դպրոցներում եղել են, որոնցից մեկը հայտնաբերելու մասին հունիսին անձամբ ԿԳ նախարարը հայտարարեց, սակայն չասվեց, թե ո՞ր դպրոցում և ի՞նչ ընթացք ունեցավ այդ գործը: Ինչո՞ւ ԿԳ նախարարը չհրապարակայնացրեց այդ կոռուպցիոն երևույթը, ինչո՞ւ ԿԳՆ պաշտոնյան այդ հանցավոր երևույթի մեջ չտեսավ կրթության որակին հարվածող արարք, շատ տարօրինակ է»:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մենք տեսնում ենք, որ Իրանն այստեղ ռազմավարություն է հետապնդում. «Եթե ընկնեմ, տարածաշրջանը կտանեմ ինձ հետ». Ֆիդան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով Հայաստանյան իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն ԱՄԷ-ն թույլ չի տվել իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ տեսակի հարձակման համար Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը Իրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ «Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն Ս․Կարապետյանը բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ է կատարել մշակույթը պահպանելու ուղղությամբ Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում «Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am