Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակի մասին

«Ես ոչ մի դեպքում իմ կյանքում ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել սպարապետի ընտանիքի հետ, ինչ վերաբերում է թեկնածությանը՝ կդառնա՞մ ԵԿՄ նախագահ, թե՞ ոչ, քննարկման արդյունքում պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ իմ կարծիքը կհայտնեմ... Մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, կարգավորես»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԿՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց Սասուն Միքայելյանը: «Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, կարգավորես»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա համամիտ չէ, որ իշխանության մաս է կազմում, այդ պատճառով են իրեն հորդորում ղեկավարել ԵԿՄ-ն. «Ես կյանք եմ ապրել»: Այնուետև, խոսելով Արամ Սարգսյանից, նշեց. «Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանին, մեր մեջ ոչ մի խնդիր չկա»: