Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում.երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Արամուս գյուղի 1 տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է, փակել են Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են՝ ասելով. «Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ եթե դանակը ոսկորին է հասնում, պետք է դիմել ամենածայրահեղ միջոցի։ Ու հիմա պահանջում ենք, որպեսզի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը հրաժարական տա։ 16 տարի է՝ մեր գյուղապետն է եղել ու հիմա պահանջում ենք, որպեսզի նա հրաժարական տա և տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրոթյուններ։ Եթե ինքը վստահ է իր հաղթանակի վրա, թող համաձայնվի և տեղի ունենան նոր ընտրություններ։ Ամեն անգամ մտածել ենք, որ գյուղապետը գյուղի համար մի նոր բան կանի, սակայն՝ ապարդյուն։ Մենք հաստատակամ ենք. մինչև մեր պահանջը չկատարվի, ոչ ճանապարհն ենք բացելու, ոչ էլ բողոքի ակցիաներն ենք դադարեցնելու»։ Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր բանակցում են գյուղացիների և գյուղապետի հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնվեցին ժամը 3-ին հանդիպում կազմակերպել մարզպետարանում, սակայն մինչ այդ ճանապարհը պետք է մնա փակ։ Գյուղապետ Հ. Նիկողոսյանն իր խոսքում հայտնեց, որ ինքը այս պահին մտադրություն չունի հրաժարական տալու, իսկ հետագայում կորոշի. «Ես վստահ եմ, որ մեծամասնություն եմ կազմում։ Հիմա ի՞նչ անեմ, ես էլ իմ կողմնակիցների՞ն հավաքեմ», ու այդ խոսքի վրա բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ. «Դու կողմնակիցներ չունես»։ Գյուղացիները նշում էին նաև. «16 տարվա գյուղապետը սելով էկավ, վստահեցինք ու ընտրեցինք ու հիմա մեր խնդիրները լսում ու արհամարհում է։ Զարմանում ենք, էդ ի՞նչ յուղոտ պաշտոն ա գյուղապետի պաշտոնը, որ մարդը տարին 2 անգամ Եվրոպայում է մեկումեջ էլ ձեռի հետ Դուբայ է մեկնում։ Օբյեկտների մասին էլ չենք ասում։ Նրա ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ցորենի արտերը դարձել է ամայի. սաղ վերածվել է բազալտի հանքերի։ Սովետական տարիներին Արամուսը հայտնի էր իր գյուղմթերքներով, իսկ հիմա նույնիսկ Արամուսի հայտնի գազարը էն գազարը չի, որ Սովետի ժամանակ էր»։ Այս պահին բանակցությունները շարունակվում են ու ճանապարհը փակ է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am