Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել։ Գերմանական մամուլին հղում կատարող թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 2018թ․ օգոստոսին Քուշադասը քաղաքում ձերբակալվել է Բրաունշվայգի բնակիչ Հյուսեին Մ․-ն, ով հանգստի նպատակով այցելել էր Թուրքիա։ Հյուսեին Մ․-ն մեղադրվում է «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեջ։ Դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 11-ին։ Աղբյուրի համաձայն՝ Հյուսեին Մ․-ն ծնվել է 1976թ․՝ Թունջելիում։ 13 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, իսկ 2012թ․ հետո ունի միայն Գերմանիայի քաղաքացիություն։ Սակայն Թուրքիայի պետական կառույցները նրան Թուրքիայի քաղաքացի են համարում։ Կալանավորված մեղադրյալին թույլ չեն տալիս հանդիպել ոչ գերմանացի դիվանագետների, ոչ էլ իր կնոջ հետ։ Կալանավորվածի եղբայրը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Հյուսեինի տարեկան արձակուրդն արդեն վաղուց սպառվել է, ուստի երկարատև կալանավորման պատճառով վերջինս կարող է զրկվել Գերմանիայի իր աշխատանքից։ Մյուս կողմից, թուրք դատախազները Հյուսեին Մ․-ի համար «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ամենախիստ պատիժն են պահանջել։ Այսինքն, եթե մեղադրանքն անփոփոխ մնա, Գերմանիայի քաղաքացին կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Գերմանիայի արտգործնախարարությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել դեպքի առթիվ։ Գերմանական աղբյուրների համաձայն՝ քաղաքական համատեքստում Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի։ Անցյալ շաբաթ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Էրդողանը հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիումների ընթացքում օրակարգ էր բերվել նաև Թուրքիայում կալանավորված գերմանացիների հիմնահարցը և պահանջվել էր հրատապ լուծում գտնել խնդրին։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, այ ողորմելի՛, Քոչարյա՞նն էր ամբողջ օրը Կրեմլում, թե՞ դու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am