Շառլը ինձ պատմում էր, որ մանուկ ժամանակ տանը վրացերեն էին խոսում. Սաակաշվիլին՝ Ազնավուրի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Շառլ Ազնավուրը ելույթ է ունենում Ախալցիխեի Ռաբաթ բերդում: «Հանճարեղ Շառլ Ազնավուրը մահացել է: Մեծագույն երգիչներից և պոետներից մեկը կապված էր Վրաստանի հետ: Նրա ծնողները, որոնք էթնիկ հայեր էին, ծնվել և մեծացել են Ախալցիխեում, իսկ Փարիզում նրանք վրացական ռեստորան ունեին: Շառլը ինձ պատմում էր, որ մանուկ ժամանակ տանը վրացերեն էին խոսում: Կյանքի վերջին տարիներին նա ի կատար ածեց իր երազանքը և 2012 թվականին երգեց իր ծնողների քաղաքում, Ռաբաթ բերդի բացման ժամանակ: Դա մի կախարդական երեկո էր, որը կմնա Վրաստանի և աշխարհի արվեստի պատմության մեջ: Հենց երեկ, ամբողջ գիշեր լսում էի նրա երգերը, եւ այսօր տեղեկացա, որ նա այլևս չկա…»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին: Տեսանյութը `Սաակաշվիլիի էջից՝