Բացահայտ ուրվագծվում են պատվիրատուների ականջները.Աշոտյան

Այսօր թերթերից մեկը հերթական անգամ ինձ վարկաբեկելու փորձ է կատարել։ Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաեւ պատվիրատուների ականջները։ Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել եւ ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռեւս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։ Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում։ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից Նշենք,որ «Ժամանակ» թերթն այսօր  գրել էր. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձեւակերպված են եղել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են: Պարզվել է նաեւ, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին, որպեսզի մի թեկնածուական թեզ էլ նա պաշտպանի: Երբ վերջինս փորձել է բողոքել այդ անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից: Ընդհանուր առմամբ, Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am