«Ես չեմ վախենում մահից»

«Բարձր շշուկով» Ինքնակենսագրականում Շառլ Ազնավուրը գրում է․ «Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»: «Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի»։ Գուցե դա էր պատճառը, որ Շառլը գրում է․ «Իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով»։ Դա կյանքի, ապրելու գույնն է։ Շառլը ուզում էր ընդամենը ևս 1000 տարի։ Բայց Աստված նրան պարգևեց հավերժի անցագիր hraparak.am