Վանեցյանների ահռելի կարողությունը և օֆշորային ընկերությունները. politik.am

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ: Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է` նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին իշխանությունների հետ: Ամիսներ առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում ներկայացվում էին Վանեցյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսները: «Հետք» պարբերականի այդ հոդվածից որոշակի փաստեր կներկայացնենք մեր ընթերցողներին: Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը 61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: 2017-ի սեպտեմբերին Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն և հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել: Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ և 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ: Ի դեպ պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ որպես կադրերի բաժնի պետ: Նույն պաշտոնը, ինչ Սերժ Սարգսյանի աշխատակազմում: Արթուր Վանեցյանի գործարար հայրը Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաև ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը: Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն և 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաև «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա: Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է և եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաև շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով: Գագիկ Վանեցյանը մասնաբաժիններ ունի նաև մի շարք ընկերություններում: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Գագիկ Վանեցյանին: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Այս ընկերությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բազմաթիվ պետական պատվերներ է ստացել: Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաև «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է: Այս ընկերությամբ նա զբաղվել է դիզվառելիքի ներկրմամբ: Գագիկ Վանեցյանին է պատկանում «Էյ Բի Տրանս» ՍՊԸ բաժնետոմսերի 60 տոկոսը: Երևանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առևտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» և «Մաքս պետրոլ» ընկերությունները): Այստեղ հետաքրքիր է իմանալ, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիրներին ինչպես է կարողացել Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը բենզին ներկրող չորս ընկերություններից մեկը լինել, եթե հավատանք իհարկե այն պնդումներին, որ Վանեցյան ընտանիքը փոխկապակցված չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Պետք է հիշել նաև, որ բենզինի շուկան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մոնոպոլ էր և բենզին կարողանում էին ներկրել միայն այն գործարարները, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Սերժ Սարգսյանի հետ: Արթուր Վանեցյանի կինը ևս գործարար է: Նոնա Վանեցյանը անցյալ տարի Երևանի Դեմիրճյան 62 հասցեում բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն և ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին: politik.am

դիտվել է 797 անգամ
Լրահոս
Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am