Մարալիկցիները փակել են քաղաքապետարանի մուտքը. պահանջում են համայնքապետի հրաժարականը
Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը:
