Աջակցություն՝1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում. վարչապետ

«Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը ձևափոխենք այնպես, որ ագրարային երկրից վերածվենք արդյունաբերական երկրի», – Facebook -ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրա համար պետք է խրախուսել աշխատանքը, ոչ թե աղքատությունը։