Դասընթաց՝ սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի հոկտեմբերի 8-ից կազմակերպում է ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով դասընթաց` 98 ժամ տևողությամբ: Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3 ժամ: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
