«Այդ նորմալ մարդը օր ու գիշեր խոսում է Արցախը գրավելու և Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին».Շարմազանովը մեկնաբանում է՝ Ալիևի մասին արտահայտած Փաշինյանի կարծիքը

Ալիևի մասին՝ Փաշինյանի արտահայտած աղմկահարույց կարծիքի վերաբերյալ Slaq.am-ը զրուցել է Էդուարդ Շարմազանովի հետ, ով մեր հետ զրույցում նշեց. «Ծանոթացա մեր վարչապետի կարծիքին Ալևի մասին։ Ասում է նորմալ, կրթված մարդու տպավորություն թողեց։ Ախր շատ տարօրինակ բաներ են կատարվում։ Այդ նորմալ, կրթված մարդու հրամանով 2016 թվականի ապրիլին ագրեսիա է տեղի ունենում Արցախի վրա։ Այդ նորմալ մարդը մեր զինվորին գլխատած ստահակին պարգևատրում է։ Այդ նորմալ ու կրթված Ալիևը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց։ Վերջապես այդ նորմալ մարդը օր ու գիշեր խոսում է Արցախը գրավելու և Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին։ Չմոռանամ ասել. երրորդ Ռեյխի ղեկավարներն էլ անգրագետ չէին , բայց ամբողջ Եվրոպան քարուքանդ արեցին»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: